19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Կործանարար» օրենք Ազգային ժողովում

Ազգային ժողովը մինչ առաջին ընթերցմամբ քվեարկության կդներ «Ակցիզային հարկի» մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ենթադրում է դիզվառելիքի, ծխախոտի և օղու թանկացում, ՕԵԿ խմբակցությունը տեսնելով խորհրդրանական մեծմասնության դիրքորոշումը` անցկացնել այն, 20 րոպե ընդմիջում խնդրեց: Վարման կարգով խոսեց նաև ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքմույանը, ով ասաց, թե ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու:

«Այս լարված ժամանակահատվածում սպառողական շուկայում նոր ցնցումներ առաջացնելը տեղին չէ»,-ասաց նա: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հակադարձեց, թե իրենք էլ են գտնում, որ տեղին չէ, բայց հայտարարել են, որ երկրորդ ընթեցման ռեժիմին՝ այսինքն՝ աշնանը կքննարկեն բացերը: ԲՀԿ պատգմավոր Տիգրան Ուրիխանյանը ևս նշեց, որ խորը հավատ տածելու ցանկություն պարագայում չի կարելի երկրորդ ընթերցման հասցնել, քանի որ նախագիծը «կործանարար է»:

Գալուստ Սահակյանը նշեց, թե ոչինչ էլ կործարար չի կարող լինել, և իրենք ժամանակ կունենան քննարելու: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ վարման կարով նկատեց, թե այո, ԱԺ նախագահն ասաց, որ քննարկման առարկա է, բայց ինչու շտապել, եթե օրենքը պետք է կիրառության մեջ մտնի 2016թ-ին: Նա նկատեց, թե ամեն նստաշրջանից հետո ԱԺ-ն ժողովրդի սոցիալական բեռն ավելացնում են: ԱԺ նախագահը նշեց թե քաղաքական մեծամասնությունն էլ հասկանում է խնդիրների ամսին, աբյց քանի որ 2016-ից օրենքը պետք է գործի, դրա համար օրենքը պետք է լինի, որ բյուջեում հաշվարկվի:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջարկեց 20 րոպե ընդմիջում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ