17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Ինչու են «պատերազմն» արդեն սկսել /վիդեո/

Միջազգային և անվտանգության հարցերի կենտրոնի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Ազգային ժողովում ընդդիմության՝ միմյանց ուղղված քննադատությունները, փոխադարձ սպառնալիքները վկայում են այն մասին, որ նախընտրական շրջանը մոտենում է: «Կրքերն արդեն իրենց զգացնել են տալիս, ելույթներում պոպուլիզմն ու դեմագոգիան արդեն սկսում է գերակայել, և բոլորը մտածում են ապագա իշխանության մեջ տեղ ունենալու մասին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ Սաֆարյանի՝ բոլորը հասկանում են, որ տեղերը սահմանափակ են, ու «թեժ» պայքար է սկսվում:

«Յուրաքանչյուրը գիտակցում է, թե որքան թուլացած է հասարակական դաշտը ու փորձում է մրցակցի հաշվին ինքնահաստատվել»,-շեշտեց Սաֆարյանը: Հարցին, թե հասարակության վրա ինչպես կանդրադառնա, արդյոք ուժեղ ընդդիմություն պետք չէ, նա պատասխանեց, որ իշխանությունն էլ պետք է շահագրգռված լինի ուժեղ ընդդիմություն ունենալու հարցում, սակայն այդպես չէ: «Չենք կարող հենց այդպես օդից վերցրած ուժեղ ընդդիմություն ունենալ:

Մեր հասարակությունն էլ երբեք չկարողացավ ջոկել պոպուլիզմը, դեմագոգիան խիզախ կամ ճշմարիտ քաղաքականությունից, նախընտրեց հայհոյախոսությունը, նախընտրեց այն, որ պահի տակ կարող էին իր էմոցիաները գողանալ՝ մոռանալով ով ով է, ինչ է արել նախկինում»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ