02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամեն 122-րդ անձ աշխարհում՝ այլևս փախստական է.Լարիսա Ալավերդյան

ՄԱԿ-ի կողմից հունիսի 20-ը ճանաչվել է փախստականների միջազգային օր: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշեց, որ  փախստականների թիվը արագ տեմպերով աճում է, այն  մեկ տարվա ընթացքում ավելացել է շուրջ 8 մլն-ով:

Ալավերդյանը վկայակոչելով ՄԱԿ-ի հանձնակատարի ամենամյա հայտարարությանը փախստականների միջազգային օրվա առիթով՝ նկատեց, թե այն այս անգամ աչքի է ընկել ծայրահեղ անհանգստությամբ:

 «Այդ հայտարարությունն այն մասին էր, որ երբևիցէ չի եղել փախստականների թվի այսքան մեծ տեմպերով աճ: Եթե տաս տարի առաջ փախստականների թիվը աշխարահում կազմում էր 51 մլն-ից մի փոքր ավելի, ապա միայն 2014թ-ի վերջին տվյալներով, փաստորեն 59 մլն-ից ավելի է: Նաև նշվում է, որ 2003-2013թթ-ը աճը եղել է 31 –ից 38մլն, ապա մեկ տարվա մեջ դա դարձել է 51մլն-ից 59-ը»,-ասաց Ալավերդյանը:

Լարիսա Ալավերդյանը նկատեց, թե  հանձնակատարի հստակեցումը, որ ըստ էության մեր ժամականերում իշխանությունները, կառավարությունները տարբեը երկների ոչ միայն չեմ կարողանում լուծել այս խնդիրը, այլ չեն էլ կարողանում մի բան անել, որ դադարեցնեն կոնֆլիկտները:

Լարիսա Ալավերդյանը ցավով հայտնեց, որ  ամեն 122-րդ անձ աշխարհում այլևս փախստական է, և եթե աճը շարունակվի, ապա կստացվի, որ երկրագնդի բնակչության 1%-ը փախստականի կամ ներքն տեղահանվածի կարգավիճակում է: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ