13 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ բանտերում 48 ազատամարտիկ է պահվում

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, ազատամարտիկ  Պավլիկ Մանուկյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ ՀՀ բանտերում 48 ազատամարտիկ է պահվում: Մանուկյանը շնորհակալություն հայտնելով բանտի աշխատակիցներինէ նշեց, որ  իր և ընկերների հանդեպ հարգալից վերաբերմունք է ցուցաբերվել: Ազատամարտիկը ընդգծեց, որ իրենք մեր ժողովրդի սպասավորն են: «Սակայն հայ ազգը ևս պետք է հաղթանակի մասնակիցը լինի, այնպես, ինչպես մասնակից եղավ պատերազմի […]

Նալբանդյանը կայցելի Բեյրութ

Մայիսի 26-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջեբրան Բասիլի հրավերով կայցելի Բեյրութ։ Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Լիբանանի ղեկավարության հետ։ Բեյրութում Հայաստանի արտաքին գործերի նախարարը կհանդիպի հայ համայնքային կառույցների ղեկավարների հետ։

Մամեդյարովն ու Լավրովը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Նախօրեին Մոսկվա է ժամանել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը` նախարար Էլմար Մամեդյարովի գլխավորությամբ, հայտնում է “Эхо Москвы”-ն: Ակնկալվում է, որ այսօր Մամեդյարովը կհանդիպի Ոուսաստանի արտգործնախարար  Սերգեյ Լավրովի հետ: Նախարարները մի շարք հարցեր կքննարկեն, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Մամեդյարովն իր այցի շրջանակներում նա պետք է հանդիպումներ ունենա նաև ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի […]

«Հաղորդում հանցագործության մասին»

«Ալյանս» կուսակցությունը հայտարարություն է տարածել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հնարավորության մասին՝ այն վերնագրելով «բաց հաղորդում հանցագործության մասին»: «Ալյանսի» հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Հայաստանի Հանրապետությունում առկա ծանրագույն և բնակչության համար արդեն անտանելի դարձած սոցիալ-տնտեսական  վիճակում էլեկտրաէներգիայի  սակագնի  բարձրացումը հղի է  լինելու աղետալի հետևանքներով:Առանց այն էլճգնաժամային վիճակն ավելի է ծանրանալու  բազմաթիվ ապրանքների ու ծառայությունների գների թանկացմամբ, տեղի կունենա […]

Մաքուր

Արտաշատի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Հովհաննես Ղազարյանը /Գազի Հովո/ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, տեղեկացնում է ԿԸՀ կայքը: Այսպիսով, թեկնածուներից ընտրական մարաթոնին հասնում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ով մնաց Արտաշատի քաղաքապետի միակ թեկնածուն: Հիշեցնենք, ավելի վաղ ինքնբացարկ էր հայտարարել նաեւ մյուս թեկնածուն` Գարեգին Համբարձումյանը: Հիշեցնենք, Արտաշատի քաղաքապետի ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին: 

Չենք շտապում. Գագիկ Խաչատրյանը՝ Ծառուկյանի ստվերից

Գործարար, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումները շարունակվում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: «Ստուգումները որպես զուտ ֆինանսահաշվարկային ստուգումներ չեն, ընթացիկ բոլոր տեսակի ստուգումների շարք ունենք, որ անընդհատ շարունակվում են, չափագրումներն են, գույքագրումներն են, հսկիչ դրամարկղային մեքենաներն են»,-ասաց նախարարը: Նախարարը նշեց, որ շուտով արդյունքները կներկայացվեն հանրապետության […]

Ինչպես դուրս գալ «ճահճից»

«Ընդդիմությանը միավորել կարող է միայն քաղաքացին, եթե քաղաքացին այսօր իր հստակ պահանջի ձայնը բարձրացնի, քաղաքական ուժերն ուզեն, թե չուզեն, այդ պահանջի հետևից գնալու են ու այդ ճանապարհին միավորվելու են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացումը կարող է միավորել ընդդիմությանը: Ըստ նրա՝ եթե քաղաքացին այդ ձայնը […]

Վարչապետի մոտ քննարկել են Հյուսիս-հարավ մայրուղին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը քննարկել եւ հաստատել է ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ (18.7 կմ) եւ Լանջիկ-Գյումրի (27.47 կմ) ճանապարհահատվածների կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը: 3-րդ տրանշի իրականացման նպատակով նախատեսվում է 2015թ. երկրորդ եռամսյակում հայտարարել «Թալին-Լանջիկ […]

ԵՄ-ն հստակ ու անվերապահ բանաձևեց, որ հակամարտությունը պիտի լուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով, միջազգային սկզբունքների հիման վրա. Հ. Նաղդալյան

Ռիգայի ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովն ավարտվեց՝ երկօրյա բուռն ընթացքից հետո: Երկու օր շարունակ հակասական տեղեկատվության ու ոչ պաշտոնական արտահոսքերից հետո արդեն հրապարակված է գագաթաժողովի Հռչակագիրը, որն արտահայտում է նաև ընթացքում ծագած ու լուծված կամ արձանագրված խնդիրները: Ի՞նչ արդյունքներ ունեցավ գագաթաժողովը մեզ համար և արդարացա՞ն արդյոք մեր ակնկալիքները  հարցերին Իրատես դե ֆակտո կայքի խնդրանքով անդրադարձել  է […]

Փոխանակ վիզը բռնեն…/վիդեո/

Գեղանկարիչ Վարդան Գաբրիելյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հավանականությանը, հասարական պայքարին ու Հայաստանի ապագային: Ըստ նրա՝ միայն երիտասարդ սերունդը կարող է այնպես անել, որ երկրում անարդարությունների թիվը նվազի, ամեն տարի թանկացումներ չլինեն… Մանրամասները՝ տեսանյութում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի