09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ախր 5 հազար դուխով էլ չկա … /վիդեո/

Ազատության հրապարակում արդեն չորրորդ օրն է, շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ նստացույցը : Henaran.am-ի հետ զրույցում նստացույց անողներն ասացին, որ այս ընթացքում շատերն են իրենց մոտեցել, սակայն իրավասու մարմիններից ոչ մի ներկայացուցիչ չի եղել: Նշենք, որ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է կասեցնել որոշումը, և եթե մինչև այսօր ժամը 19:00-ն չհայտարարվի կասեցման մասին որոշումը, ապա ակտիվսիտները կուղղվեն դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր:

Այստեղ է նաև Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: «Մենք կանենք այն, ինչ կարող ենք: Ավելի լավ է լինել հինգ հազար հոգի դուխով կամ հարյուր հազար հոգի զրո»,-ասաց նա, ապա հավելեց. «Բայց ախր էտ հինգ հազար դուխովն էլ չկա էլի»:

Նստացույց անողները կարծում են, որ իրենց թիվն ավելի կշատանա, և հարցին, թե ինչ կլինի այսօր Բաղրամյան 26-ի մերձակայքում, որտեղ բողոքի ակցիա է նախատեսվում, պատասխանում են`  «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան մարդ կհավաքվի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ