16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Խորհրդարանում Մարգարիտ Եսայանը հազիվ զսպեց իրեն

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ և վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015թ-ի ապրիլի 8-ին ստորագրված «Էլեկտրահաղորդակցման ցանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայանգիրը: Ըստ սրա՝ 30մլն դոլար վարկ է տրամադրվում: Ընդդիմադիր պատգամավորների քննադատական ելույթներից հետո ելույթ ունեցավ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ով նախ նշեց, թե հազիվ է զսպում իրեն, որ Շեքսպիրյան հայտնի խոսքերը չասի, բայց զսպեց ու խոսեց, թե ինչ կարևոր է հերթական վարկային այս ծրագիրը:

Նա նկատեց՝ վարկը բազմիմաստ բառ է, և ոչ միայն թվերն են, ոչ միայն գումարն է, այլ նաև խոսում է մարդու վարկի մասին, նրա հեղինակության մասին: Պատգամավորը բացատրեց, թե ինչ նկատի ունի բազմիմաստ բառ ասելով: Ըստ նրա, եթե պետությանը դեռ վարկ են տալիս, ուրեմն նրան վստահում են: Եսայանը հիշեց նույն Համաշխարհային բանկի կողմից նմանատիպ ծրագրի համար հատկացված նախկին վարկերը և վստահեցրեց, թե ինքը կանգնած է եղել դրա ակունքներում և բոլոր գումարները ծախսվել են նպատակային:

«Հիմա մեր որոշ գործընկերներ ասում են, թե այս վարկերը ինչպես պետք է վերահսկեն, ինչպես ծախսեն, ես կարող եմ կոնկետ ասել, որ այն վարկը նախկինում օգտագործվել է հավուր պատշաճի, դրա ապացուցելու կարիք չկա, ուղղակի պետք է գնալ տվյալ համայնքներ, տեսնել վերանորոգված դպրոցները, ջրագծերը և այլն, որտեղ գրված է վերանորոգվել է այսինչ թվին, Համաշխարհային բանկի կողմից տրված վարկային ծրագրի հաշվին»,-ասաց նա:

 Նման ելույթից հետո ԱԺ նախագահը արձագանքեց. «Սենց ջերմ ելույթներ, որ շատ լինեն, կարծում եմ, վարկերը գրանտներ կդառնան»:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ