16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Հիմնական մտահոգությունը մեկն էր

ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քվերակության դրվեց Պետական պարտքի մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 63 կողմ, 32 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Երկրորդ ընթերցմամբ քվեարկության ներկայացվեց Կառավարության կողմից ներկայացված Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին օրենքի նախագիը:

Այն ընդունվեց 71 կողմ, 6 դեմ և 20 ձեռնպահ ձայներով: Երկրորդ ընթերցմամբ քվեարկության ներկայացվեց նաև «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին փաթեթը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ Տնտեսական հարցերի և այլ հանձնաժողովներում քննարկում է եղել Ալյոտիկ ընկերության ներկայացուցիչների հետ. «Հիմնական մտահոգությունն այն էր, թե ռոյալտի պե՞տք է գանձվի, թե՞ չէ, և թափոնները ում սեփականությունն են հանդիսանում, իրենք պնդեցին, որ օրենսդրական նախաձեռնության ներքո միայն կկատարեն ներդրումները, պետք է թույլ տալ, որ այս պայմաններում այդ նեդրումները լինեն»,-ասաց նա՝ հավելելով, որ կողմ կքվեարկեն: Վարման կարգով խոսեց նաև ՀՀԿ-ական Արաիկ Հովհանիսյանը՝ հաստատելով ԲՀԿ-ական պատգամավորի տեղեկությունը հանդիպման մասին. «Իսկապես եղել է հանդիպումը, որոշակի փոփոխություններ են ներկայացված, այն պատրաստ է երկրորդ ընթերցմամբ ընդունելու»,-ասաց նա: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 88 կողմ, 1 դեմ և 12 ձեռնպահ ձաւյներով:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ