18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ականները կատարեցին Ռոբերտ Քոչարյանի խնդրանքը. Ժողովուրդ

Երեկ ՀՀ ԱԺ առաջին ընթերցմամբ քվեարկեց և ընդունեց «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» օրենքի նախագիծը: Մինչ քվեարկությունը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկել: Բայց հետո պարզվեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած անձնական կապերով հայտնի ԲՀԿ-ականներ Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը կողմ էին քվեարկել նախագծին:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանց կողմ քվեարկության համար խնդրել էին Ռ. Քոչարյանի գրասենյակից: Ինչպես հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, այդ օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո Դիլիջանը և հարակից տարածքները փաստացի կանցնեն գործարար Ռուբեն Վարդանյանի IDeA հիմնադրամի տիրապետման տակ:

Հիշեցնենք, որ այդ հիմնադրամը ղեկավարում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որը համարվում է Քոչարյանի ամենահավատարիմ մարդկանցից մեկը, և նրանց միջև իմ ու քոն չկա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ