12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելի ակտիվ բանակցել. Ուորլիք

Միջազգային միջնորդները պատրաստվում են մոտ ժամանակներում ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան այցելել: Այդ մասին «Ամերիկայի Ձայնին» է պատմել ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Մանրամասները` տեսանյութում:

Չգերագնահատել Ադրբեջանի հնարավորությունները

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Նորարարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց անօդաչու թռչող սարքերի արտադրության և վաճառքի մասին. «Մեր երկրում կարողանում ենք բավականին արդյունավետ անօդաչու սարքեր ստեղծել, և դա մրցունակ է: Փորձելո՞ւ ենք վաճառք կազմակերպել, որպեսզի ռազմաարդյունաբերության այս […]

Թուրքական մտասևեռումը հայկական հողային պահանջների վրա

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առիթով թուրք թղթակիցները համառորեն հետաքրքրվում էին Թուրքիայից Հայաստանի տարածքային պահանջների մասին: 2015 թ. ապրիլի 25-ին թուրքական «Հյուրիեթ» թերթում հրապարակված հարցազրույցում թղթակիցը հարցրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, թե արդյոք Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայից: Ստորև ներկայացվում է «Հյուրիեթ»-ում նախագահ Սարգսյանի պատասխանի թուրքական տեքստի […]

Երկրորդ փո՞ւլ /վիդեո/

«Ցեղասպանության 100 ամյակը ուղղակի տարեթիվ է, ու շարունակվելու են այն բոլոր միջոցառումները, որոնց սկիզբը դրվել է այս տարիներին: Ես որպես քաղաքագետ կարծում եմ, որ երկրորդ փուլ ասվածը ճիշտ չէ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Հայերին մորթեցին իրենց բնօրրանում.թուրք մտավորական

Գերմանաբնակ թուրք մտավորական, Համբուրգի երկրամասի պառլամենտի ձախերի խմբակցության ներկայացուցիչ Հասան Բուրգուջուօղլուն  այս օրերին Հայաստանում է: Մտավորականը իր փոխանցմամբ փախել է Թուրքիայից, քանի որ հայերի Ցեղասպանության հարցի շուրջ հնչեցրած իր տեսակետների համար կարող էր նաև կյանքով հատուցել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բուրգուջուղլուն բարձրաձայնեց իր դիտարկումները: «Ես հայոց Ցեղասպանության առթիվ շատ կոնկրետ տեսակետ ունեմ, մենք պետք […]

Կնեսետի նախագահը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի խորհրդարանի նախագահ Յուլի Էդելշտեյնը կոչ է արել վերանայել Իսրայելի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հետ կապված եւ ճանաչել այն: «Իսրայելը պետք է փոխի իր դիրքորոշումն այս հարցում: Պատմությունը չի կարող փոփոխվել։ Ողբերգությունն այլեւս չի կարող թաքցվել դիվանագիտության ետեւում: Իսրայելի դիրքորոշումը չափազանց անվճռական եւ զուսպ է: Մենք չենք կարող փակել մեր աչքերը կամ նվազեցնել հայերի ողբերգության աստիճանը»,- […]

Երկրորդ փո՞ւլ /վիդեո/

«Ցեղասպանության 100 ամյակը ուղղակի տարեթիվ է, ու շարունակվելու են այն բոլոր միջոցառումները, որոնց սկիզբը դրվել է այս տարիներին: Ես որպես քաղաքագետ կարծում եմ, որ երկրորդ փուլ ասվածը ճիշտ չէ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Բոլորը գիտեն, թե հայերն ինչպես են նվիրվում ճիշտ գաղափարին. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի ունեցած «Պատերազմական տարիների երգեր» խորագրով համերգին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտերի փառապանծ հաղթանակներին: «Պատերազմական տարիների երգեր» ծրագիրը ներկայացրել են աշխարհահռչակ օպերային երգիչ (բարիտոն) Դմիտրի Խվորոստովսկին և […]

«Ֆազս արդեն խփում ա»

«Համաձայն եմ, որ ժողովուրդը պատրաստ չէ դրան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց դերասան, հումորիստ Սերգեյ Դանիելյանը՝ խոսելով քաղաքագետների տեսակետից, թե Հայաստանում իշխանափոխության չի լինում, քանի որ ժողովուրդը դրան պատրաստ չէ: «Միգուցե ոչ թե չենք կարող, այլ չենք ուզում, մեծ հաշվով պետք չէ դեռ: Այ երբ որ այդ կրիտիկական զանգվածը կձևավորվի, այդ ժամանակ էլ կլինի: Հիմա ուղղակի Շանթ […]

Լավրովը Քերիին լոլիկ ու կարտոֆիլ է նվիրել /ֆոտո/

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր Սոչի է ժամանել, որպեսզի հանդիպումներ ունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Բանակցությունների ընթացքում Լավրովը Քերիին  նվիրել է կրասնոդարյան լոլիկներ, կարտոֆիլ, ինչպես նաև Մեծ հաղթանակի խորհրդանիշով շապիկ, հայտնում է РИАНовости–ն: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի