23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Միտք չունեմ կրկին ծեծ ուտելու. «Ոչ թալանին» նախաձեռնությունը վաղը ՀԾԿՀ–ի մոտ չի լինի/վիդեո/

Վաղը, ժամը 11:00-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի (Սարյան փող., 22 շենք) մոտ նախատեսում են բողոքի ցույց՝ էլերկտրաէներգիայի թանկացման համար, սակայն այս ակցիային ի զարմանս շատերի «Ոչ թալանին» նախաձեռնությունը չի միանա, նրանք վաղը ընդհանրապես բողոքի ակցիա չեն իրականացնի։ Հիշեցնենք, որ վաղը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշելու է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտ է ներկայացրել՝ էլեկտրաէներգիան 17 դրամով թանկացնելու պահանջով։

«Ես միտք չունեմ նախորդ տարվա սխալը կրկնելու, ձերբակալվելու եւ ծեծ ուտելու։ Այնպիսի մի ռազմավարական տեղ է Սարյան փողոցը, որտեղ եթե լինի նույնիսկ 8000 մարդ, ոստիկանությունը կարողանալու է նրանց ցրել, ջարդել, փշրել և ուղղակի անցնել վրայով»,-ասաց «Ոչ Թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը։

Բացի այդ Վաղինակն ասում է, որ իրենք պահանջ են ներկայցրել վարչապետին և նախագահին․ «Մեր գործը վարչապետի և նախագահի հետ է, ինչու հիմա պետքա նվաստանանք ու գնանք Նազարյանի մոտ բողոքի ակցիա անենք, երբ հանձնաժողովը ղեկավարվում է վերևից»։ Նրանք որոշել են, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը հունիսի 18-ին՝ ժամը 18.00-ին, Բրազիլիայի հրապարակից ավտոերթ կանցկացնի հոսանքի թանկացման համար։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ