26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Լիոնում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը հարձակվել է հայ ակտիվիստների վրա /վիդեո/

Հունիսի 13-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց նստացույց կազմակերպած՝ Հայ հեղափոխական Դաշնակցության «Նոր սերունդ» կազմակերպության ակտիվիստների վրա հարձակում են իրականացրել հյուպատոսության աշխատակիցները և հենց ինքը՝ գլխավոր հյուպատոսը, գրում է The Horizon Weeklyն:

Հայ երիտասարդների բողոքը մաս էր կազմում այն ընթացիկ միջոցառումների, որոնք անց են կացվում՝ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրելու Ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը և պահանջելու հանցագործության փոխհատուցում:

Թուրքիայի հյուպատոսության աշխատակիցները հարձակվել էին ակտիվիստների վրա, հարվածել տեղի ունեցածը տեսագրողին և գողացել նրա հեռախոսը: Ավելի ուշ հայտնվել է գլխավոր հյուպատոս Հիլմի Էգե Թյուրեմենը և հայհոյելով հարձակվել հայ ակտիվիստների վրա:

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ