29 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնյաներից լավ սահմանապահ զինվորներ դուրս կգան /վիդեո/

«Ես անշուշտ նորից կգնամ երկրիս սահմանները պահելու, բայց քրեաօլիգարխիկ կլանը պետքա կողքիս լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը: Խաչատրյանի դիտարկմամբ` երկրում շատ են պարապ պաշտոնները ու հենց այդ մարդկանցից լավ սահմանապահ զինվորներ դուրս կգան. «Կկռվեն հենց գլուխները պահելու համար»,-համոզված է ազատամարտիկը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ծառուկյանի սահմանադրական իրավունքն է՝ ինչով զբաղվի, ինչով չէ. Կարապետ Գուլոյան

 «Աբովյանի ընտրություններում ես նախընտրում եմ Վահագն Գևորգյանի թեկնածությունը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանն՝ ընդգծելով, որ նա կարող է համայնքի ղեկավարի դժվար գործը կատարել: Դիտարկմանը, թե ինքը պաշտպանո՞ւմ է Ծառուկյանի թեկնածուին, Գուլոյանը նկատեց, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությամբ որևէ կերպ չի զբաղվում և ընտրություններին չի միջամտում: Դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանը իրավունք չունի քաղաքականությամբ […]

«Չափդ ճանաչիր». Էրդողանի պատասխանը New York Times-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է New York Times-ում հրապարակված «Թուրքիայի գլխին սև ամպեր են կուտակվում» վերնագրով քննադատական հոդվածին, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ BBC-ի թուրքական ծառայության` Էրդողանը այդ հոդվածն անվանել է խոսքի ազատության սահմանները գերազանցող ու ոչ պարկեշտ հոդված և թերթին  մեղադրել Թուրքիայի ներքին գործերին միջամտելու մեջ: Թուրքիայի նախագահին վրդովվեցրել է հատկապես հոդվածում ԱՄՆ-ին […]

Մարզպետների և պաշտոնյաների դեդավշինա

 ԱԺ-ում 2014թ-ի բյուջեի կատարողականի հաշվետվության հերթը տեղական ինքնակառավարման մարմիններինն էր: Մարզպետներից բացակայում էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով վատ էր զգացել ԱԻՆ-ում կայացած խորհդակցությունից հետո, Արարատի Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն, ով գործուղման է: Բացակա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով Սանկտ-Պետերբուրգում գործուղման մեջ է: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց, […]

Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի խոսնակի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը, Ռուզաննա Մուրադյանը, Արտակ Զաքարյանը, Թեւան Պողոսյանը, Իշխան Խաչատրյանը, Հրանտ Բագրատյանը, Լյովա Խաչատրյանը եւ Աղվան Վարդանյանը, մայիսի 26-ին Կանադայի խորհրդարանում հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի խոսնակ Էնդրյու Շիրի հետ: Գալուստ Սահակյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ հյուրընկալության համար, վստահություն է հայտնել, որ […]

Ես չեմ էլ հրաժարվում, որ Ծառուկյանի փեսան եմ. Կ. Գուլոյան

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը չգիտի, թե կոնկրետ իր որ առավելությունների համար է նշանակվել մարզպետ: «Երևի լավ եմ աշխատել դրա համար»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի նման աներ ունենալը չի՞ օգնել իրեն այդ նշանակման հարցում, Գուլոյանը նկատեց. «Իսկ ինչ-որ տեղ լսե՞լ եք, որ Ծառուկյանի պարագան կա իմ նշանակման հարցում»: […]

Գնդապետ Գրիշա Սարգսյանը ազատամարտիկների նոր շարժում է ստեղծում

Henaran.am-ի  տեղեկություններով՝ «Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ) ձեռնամուխ է եղել համախմբել և ստեղծել ազատամարտիկների շարժում, որն ուղղված է օրհասական խնդիր դարձած ազատամարտիկի մասին օրենքի ընդունմանը: Մեզ հետ զրույցում գնդապետը հաստատեց տեղեկությունը և խոստացավ ավելի ուշ մանրամասնել հետագա ծրագրերը:

Սուրիկ Խաչատրյանի սիրտը լավ չէր

Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկմանը Սյունիքի մարզպետը չի մասնակցում, նրան փոխարինում է փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը: Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր նախարարությունում կայացել է խոհրդակցություն, որին մասնակցում էր նաև մարզպետը:  Հետո ինքն է թույլ տվել մարզպետին գնալ, չներկայանալ ԱԺ: <<Ինքը մի քիչ վատ էր զգում. սիրտը լավ […]

…ի սեր Աստծո, թող պատժվի. Երիցյանը՝ Սուրիկ Խաչատրյանից

<<Մենք խոսելու բան չունենք, ես տեղյակ եմ, օրը մի քանի անգամ ենք խոսում, փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, կսպասենք նախաքննության ավարտին>>,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այսօր նախարարությունում մահափորձի վերաբերյալ զրուցել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, ով ևս այնտեղ […]

Կընդունե՞ն ընդդիմության առաջարկը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նպատակահարմար չի համարում խոսել սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար նախատեսվող հանրաքվեի ժամկետների մասին, քանի որ  դա նրա իրավասության և գործառույթների ոլորտում չէ։ Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:  Նա ասաց, որ  երբ հայտնի լինի հանրաքվեի օրը, ԿԸՀ-ն կիրականացնի օրենքով սահմանված համապատասխան կազմակերպչական գործառույթները։ Ինչ վերաբերում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի