28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Չպիտի փախնի դահլիճից. Զոհրաբյանը՝ Փաշինյանին

«Մի պահ ինձ մոտ դեժավյուի տպավորություն ստեղծվեց, ինձ թվաց, թե մենք քննարկում ենք ՀՀ-ի անդամակցության հարցը ԵՏՄ-ին, ես նայեցի նախագծի վերնագիրը և համոզվեցի, որ ընդամենը քննարկում ենք Ղրղզստանի հայտը ԵՏՄ անդամակցության վերաբերյալ, ոչ ավելին»,-Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ ելույթ ունենալով Ղրզստանի՝ ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ փաստաթղթի մասին: Զոհրաբյանը շեշտեց, որ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության վերաբերյալ որոշումը եղել է բացառապես քաղաքական որոշում.

«Ես ԵՏՄ-ի ջատագովներից չեմ, բայց հասկանում եմ, որ կա պետության շահ, և պետության շահը շատ ավելին կարող է լինել, քան քո անձնական դիրքորոշումները, և ես հասկանում եմ, որ հարցը, որն այսօր քննարկում ենք, շատ ավելի քաղաքական է, քան տնտեսական»,-շեշտեց նա:

«Մեր երկրի քաղաքական շահը ուղղակի ստիպում է գտնել համադրություն երկու տնտեսական ինտեգրացիաների միջև, ի դեպ, դահլիճում չեմ տեսնում այն գործիչներին, որ ցանկացած խնդրրի վերաբերյալ փաթաթվում էին այս ամբիոնին ու որևէ կերպ պոկ չէին գալիս, խոսում էին ամեն ինչից, շատ դեպքերում՝ ոչնչից,, այսօր էլ դահլճում չեն, որ ոչ ԱՄՆ-ն, ոչ ՌԴ-ն չնեղանան, էդպես քաղաքականություն չեն կառուցում: Քաղաքական ուժը պետք է համարձակություն ունենա առաջնորդվի առաջին հերթին պետության շահով»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ինքը ԵՏՄ-ի ջատագով չէ և ինքը գտնում է, որ ՀՀ-ի իրական տեղը ԵՄ-ն է, սակայն հասկանում է ՀՀ-ի ընտրած քաղաքական ուղղությունը:

«Նոր քաղաքական ուժը պետք է հայտնի իր տեսակետը, ոչ թե փախնի դահլիճից՝ գտնելով անշառ թեմաներ, որի շուրջ կարելի է ասել ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ ոչինչ»,-եզրափակեց Զոհրաբյանը՝ նկատի ունենալով նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից, ով դահլիճում չէր: Զոհրաբյանի ելույթից հետո նախագահող Էդուարդ Շարմազանովը համաձայնեց ԲՀԿ-ական պատգամավորի հետ. «Սա այն դեպքն է, տիկին Զոհրաբյան, որ չեմ կարող չհամաձայնել Ձեզ հետ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ