25 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Մոսին տեղափոխվեց Երեւան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից՝  Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: 

ՀՀ ԶՈԻ գլխ. շտաբի պետի՝ այլևս նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, ըստ լուրերի, նշանակվելու է ԼՂՀ պաշտպանության նախարար: Քաղաքական շրջանակներում Հակոբյանին ՀՀ տեղափոխելը կապում են ՀՀ Պ նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնի փոփոխության՝ նախագահի թեկնածու լինելու հետ: 

Տեղեկություններ կան, որ Հակոբյանը որոշ ժամանակ անց նշանակվելու է ՀՀ ԶՈԻ շտաբի պետ, քանի որ 1 տարի անց լրանում է այժմ այդ պաշտոնը զբաղեցնող 63-ամյա Յուրի Խաչատուրովի ծառայության ժամկետը : 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ