23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թուրքիայի Մեջլիսի նորընտիր հայ պատգամավորները հայերեն են սովորում /վիդեո/

«Դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ Թուրքիայում  հայ թեկնածուների ներգրավումը քաղաքական կուսակցությունների կազմում բավականին մեծ հույս ներշնչեց տեղի հայությանը»,-Henaran.am –ի հետ զրույցում, Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամավորների ներկայությունը կարևորեց թուքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Իսպիրյանի փոխանցմամբ՝ Թուրքիայի հայերի շրջանում չկան նրանց խնդիրները բարձրացնող լուրջ կառույցներ:

Իսպիրյանը նշեց, որ Թուրքիայի խորհրդարան անցած հայ պատգամավորները բավականին կայուն ու նպատակամետ մարդիկ են. «Նրանցից երկուսին անձամբ ճանաչում եմ, կարծում եմ, որ ճնշումների չեն տրվի»,-թուրքագետը հավելեց, որ նորընտիր հայ պատգամավորները սկսել են հայերեն սովորել, չնայած մինչ պատգամավոր դառնալը խոսել են միայն թուրքերենով:

Մանրամասները՝ տեսանյութում:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ