Որոշում է կայացվել. Հայկական ժամանակ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
Մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով այսօր մեղադրանք է առաջադրվել եւս մեկ քաղաքացու, մյուսի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ բռնություններ կիրառած խմբի կազմում եղել են նաև ՀՀ քաղաքացիներ Շ. Դավթյանը և Մ. Խաչատրյանը:
«Հունիսին 13-ին Շ.Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից Մ.Զաքարյանին միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու համար և հարցաքննվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ Մ. Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Քննիչը միջնորդություն է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է և հունիսի 15-ին հայտարարվել է հետախուզում»,-նշվում է ՔԿ հաղորդագրությունում:
Թերթի տեղեկություններով, հետախուզման մեջ գտնվող Մայիս Խաչատրյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի (հայտնի Աղալար) որդին է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: