28 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետն ընդունել է Շվեդիայի Թագավորության Ուփսալայի նահանգապետին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության Ուփսալայի նահանգապետ Փիթեր Էգարդտին, ով Հայաստան է այցելել ՀՀ Լոռու մարզի և Շվեդիայի Ուփսալա նահանգի միջև համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Վարչապետը ողջունել է Շվեդիայի նահանգապետի այցը Հայաստան և կարևորել երկու երկրների տարածաշրջանների միջև համագործակցության զարգացումը, ինչը կնպաստի հայ-շվեդական առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը: Կառավարության […]

Ուր է Արմեն Երիցյանը

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազգային ժողովում  հետաքրքրվեց, թե ինչու բյուջեի կատարողականի հաշվետվությունը չեն ներկայացնում ոլորտի պատասխանատուները։ «Ես ուզում եմ հարցս ուղղել երկուսիդ էլ, ինչո՞ւ այս հաշվետվության ժամանակ մենք չեն տեսնում ոլորտի պատասխանատուներին՝ նախարարներին , ինչո՞ւ մենք չենք տեսնում որևէ նախարար կամ կառավարությանն առընթեր որևէ մարմնի առաջին դեմքին, ինչո՞ւ հենց նրանք չեն օրենսդիր […]

Սուտ է

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մամուլի հրապարակումներին, նա ասաց. «Դրանք ընդհանրապես իրականության հետ կապ չունեն, ստահոդ լուրեր են»: Նշենք, որ մամուլում արդեն մի քանի օր է՝ լուրեր են շրջանառվում Լոռու մարզպետին պաշտոնանկ անելու մասին: Ըստ նույն լուրերի՝ պատճառն այն է, որ համայնքների խոշորացման հանրաքվեում մարզի բնակիչները դեմ են քվեարկել:  […]

Ջուղայի խաչքարերի ոչնչացումը բացահայտում է Ադրբեջանի իրական դեմքը. ԱԺ փոխնախագահ

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, մայիսի 24-ին Տոկիոյում մասնակցել է «Հայկական մշակութային շաբաթ» միջոցառման փակման արարողությանը: Խորհրդարանական պատվիրակությանն ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը: Միջոցառմանն ԱԺ փոխնախագահը հանդես է եկել […]

Հարցը տվեք ընտանիքի անդամներին

«Ստվերի գնահատականը Ֆինանսների նախարարության ֆունցիաների մեջ որպես այդպիսին չի մտնում, դրանք ավելի բարդ մեթոդոլոգիա ունեցող խնդիրներ են, կան միջազգային կառույցներ, որոնք գնահատում են»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Հարցին, թե որ ոլորտներում է ստվեր եղել նախարարը բջջային օպերատորներին և առևտրի ոլորտը մատնանշեց:  Դիտարկմանը, թե արդյոք Կառավարության գործունեության արդյունքում չէ՞, որ […]

ԼՂ հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Լավրով

Ռուսաստանի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորումը արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, Ռուսաստանը կշարունակի աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո, գրում է РИА Новости–ն: «Շարունակելու ենք ակտիվորեն աշխատել բոլոր կողմերի համար ընդունելի որոշում գտնելու ուղղությամբ»,- ասել է նա: Մամեդյարովն էլ իր հերթին հայտարարել է, որ ԼՂ […]

ՀՀ բանտերում 48 ազատամարտիկ է պահվում

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, ազատամարտիկ  Պավլիկ Մանուկյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ ՀՀ բանտերում 48 ազատամարտիկ է պահվում: Մանուկյանը շնորհակալություն հայտնելով բանտի աշխատակիցներինէ նշեց, որ  իր և ընկերների հանդեպ հարգալից վերաբերմունք է ցուցաբերվել: Ազատամարտիկը ընդգծեց, որ իրենք մեր ժողովրդի սպասավորն են: «Սակայն հայ ազգը ևս պետք է հաղթանակի մասնակիցը լինի, այնպես, ինչպես մասնակից եղավ պատերազմի […]

Նալբանդյանը կայցելի Բեյրութ

Մայիսի 26-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջեբրան Բասիլի հրավերով կայցելի Բեյրութ։ Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Լիբանանի ղեկավարության հետ։ Բեյրութում Հայաստանի արտաքին գործերի նախարարը կհանդիպի հայ համայնքային կառույցների ղեկավարների հետ։

Մամեդյարովն ու Լավրովը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Նախօրեին Մոսկվա է ժամանել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը` նախարար Էլմար Մամեդյարովի գլխավորությամբ, հայտնում է “Эхо Москвы”-ն: Ակնկալվում է, որ այսօր Մամեդյարովը կհանդիպի Ոուսաստանի արտգործնախարար  Սերգեյ Լավրովի հետ: Նախարարները մի շարք հարցեր կքննարկեն, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Մամեդյարովն իր այցի շրջանակներում նա պետք է հանդիպումներ ունենա նաև ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի […]

«Հաղորդում հանցագործության մասին»

«Ալյանս» կուսակցությունը հայտարարություն է տարածել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հնարավորության մասին՝ այն վերնագրելով «բաց հաղորդում հանցագործության մասին»: «Ալյանսի» հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Հայաստանի Հանրապետությունում առկա ծանրագույն և բնակչության համար արդեն անտանելի դարձած սոցիալ-տնտեսական  վիճակում էլեկտրաէներգիայի  սակագնի  բարձրացումը հղի է  լինելու աղետալի հետևանքներով:Առանց այն էլճգնաժամային վիճակն ավելի է ծանրանալու  բազմաթիվ ապրանքների ու ծառայությունների գների թանկացմամբ, տեղի կունենա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի