16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Այդ դեպքում անհրաժեշտ է լինելու կոալիցիա

«Պատլամենտական համակարգի ժամանակ կուսակցությունների դերը մի քանի անգամ բարձրանում է»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: Նրա խոսքով` համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ շատ քիչ երկրներում է, որ խորհրդարանական համակարգի դեպքում օրենսդիր մարմնում մեծամասնություն կազմում է մեկ կուսակցություն:

«Միշտ անհրաժեշտ են լինելու կոալիցիաներ: Ապագայում, եթե անցնենք խորհրդարանական համակարգին, ապա կուսակցությունների դերը կբարձրանա, բայց ես գտնում եմ, որ նախագահականը ճիշտ է: Չնայած նաև պառլամենտականի կողմնակից եմ, բայց ոչ կիսանախագահական, ես կողմնակից եմ հզոր նախագահական իշխանության: Գուցե նաև իմ սերնդից ելնելով` հետադիմական եմ, բայց և այնպես ես ուժեղ իշխանության կոմնակից եմ»,-շեշտեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Համլետ Հարությունյանը կարծում է, որ պառլամենտականն իրենից չի ենթադրում ուժեղ իշխանություն, որովհետև պարտադիր կոալիցիոն իշխանություններ պետք է ստեղծվեն: «Իսկ կոալիցիաները գոնե մեր պայմաններում, ապացուցվեց, որ շատ հզոր չեն լինում և ցանկացած ժամանակ տրոհվում են»,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ