31 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կոնգրեսը քննարկել է

Հունիսի 13-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ:  Վարչությունը լսել է Կոնգրեսի Տեղեկատվական և վերլուծական հանձնաժողովի գործունեության հաշվետվությունը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արման Մուսինյանը:  Նիստում քննարկվել է նաև հունիսի 19-ին քաղաքացիական նախաձեռնությունների կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպվելիք հանրահավաքի, Կոնգրեսի հետագա անելիքների հետ կապված հարցեր:

Հաջորդ պատերազմը ծանր է լինելու /վիդեո/

«Ղարաբաղյան համամարտությունը թերևս աշխարհում դժվար կարգավորելի կոնֆլիկտներից է»,-«Հենարան» մամուլի ակումբում կարծիք հայտնեց սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանը: Աճեմյանի դիտարկմամբ` ոչ Ադրբեջանն է գնում զիջման, ոչ Հայաստանը: Նման պայմաններում հակամարտության կարգավորման հարցը արդեն իսկ դառնում է անհնար: «Պատրա՞ստ ենք մենք հաջորդ պատերազմին: Հաջորդ պատերազմը ծանր է լինելու: Դրա համար մենք փորձում ենք խուսափել»,: Մանրամասները՝ տեսանյութում:

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը

Հունիսի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամության խմբի ներկայացուցչական պատվիրակությանը՝ խմբի ղեկավար Ալի Քաիդիի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները` կարևորելով պարբերական քաղաքական երկխոսությունը ինչպես գործադիր իշխանությունների, այնպես էլ խորհրդարանների մակարդակով։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Իրանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարն Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի […]

Բիբինը ո՞վ դառավ, որ …

«Ես հրավիրել եմ Բիբինին: Երեք անգամ պաշտոնապես ծանուցել եմ նրան, որ ներկայանա խորհրդարան: Ես Ձեզ կտրամադրեմ նրա պատասխան նամակի կրկնօրինակը»,-այսօր ԱԺ-ում ընթացող լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Ընդառաջ գնալով պատգամավորների պահանջին` Այվազյանը բարձրաձայն ընթերցեց  Բիբինի պատասխանը: «Ես դոգմատիկ մտածողության տեր մարդ եմ ու շոուների սիրահար չեմ»,-պատասխանը կարդալուց հետո ասաց […]

Առանց Րաֆֆի Հովհաննիսյանի

Երեկ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԵԺԿ քաղաքական ասամբլեայում «Ժառանգութան» պատվիրակներից կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպեցին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ պարոն Ակսել Ֆիշերի (Գերմանիա, ԵԺԿ), պարոն Ալան Միլի (Միացալ թագավորություն, Սոցիալիստների խումբ) եւ պարոն Բաս Քլեյնի (Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական  Վեհաժողովի Մոնիթորինգային բաժանմունքի փոխնախագահ) հետ: Քննարկվեցին Հայաստանում հնարավոր Սահմանադրական բարեփոխումների հիմնախնդիրները, […]

Ինչու՞ են համընկնում Ալիեւի եւ Շթրենցի մոտեցումները

«Frankfurter Allgemeine Zeitung» օրաթերթի հունիսի տասի համարում տեղ է գտել հեղինակ Քրիստոֆ Բեքերի ՙնախագահի մեծ շոուն հոդվածը, որում խոսվում է Եվրոպական խաղերին քարոզչական բնույթ տալու պաշտոնական Բաքվի ջանքերի մասին: Բաքուն այդ ուղղությամբ ահռելի գումարներ է ծախսում. խաղերի կազմակերպմանն ու անցկացմանը Ալիեւը մոտ 10 միլիարդ դոլար է հատկացրել: Խոսքի ազատության վիճակն Ադրբեջանում առավել վատ է քան […]

Ռոբերտ Նազարյանի ու Երվանդ Զախարյանի «կռիվը»

«Ինձ մի ներքաշեք Բիբին-Նազարյան հակամարտության մեջ: Այնպիսի տպավորություն է, որ կարծես` ինձ այստեղ կանչել եք ՀԵՑ- ի մենեջմենթը դիտարկելու համար»,-Աժ-ում ընթացող լսումների ժամանակ իր մտահոգությունը հայտնեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ անդրադարձավ Ռոբերտ Նազարյանի առավոտվա հայտարարությանը, որ Բիբինը բացակա է ու նա պատրաստ է անկեղծանալ առանց Բիբինի ներկայության : […]

ՀԷՑ-ը եթե նման ծանր վիՃակում է գտնվում ..․

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական լսումների ժամանակ ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՀԷՑ-ը կորուuտները նվացեզեցնելու պարտավորությո՞ւն ունի թե՞ ոչ և որքան ներդրումներ են անհրաժեշտ, որ կորուստները նվազեն։ «Պատկեր եք ներկայացնում ՀԷՑ-ի մասին, նման ծանր տնտեսական վիճակում է գտնվում, բա որ մի օր վերկենանք, տենանք ընկերությունը չկա, գմփացել ա, ի՞նչ ենք անելու։ […]

Ո՞ւմ փողով է բարեգործություն արել Բիբինը.Բիշարյանը մեղադրեց Նազարյանին

«Ինչ բարեգործություններ է արել Բիբինը, ես չգիտեմ պարոն Մանուկյան: Այդ հարցը իրեն տվեք: Այդ բարեգործությունների մասին անկեղծ ասած ես լսել եմ,  կամ մամուլից, ու կամ Ձեր հրապարակումներից: Բիբինը ՀԵՑ գլխավոր տնօրենն է և կարող է իր սեփականատերերի հետ միասին բյուջե ունենալ և դրանով է բարեգործություններ անել»,-այսօր ԱԺ-ում պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված