04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՀԷՑ-ը եթե նման ծանր վիՃակում է գտնվում ..․

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական լսումների ժամանակ ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՀԷՑ-ը կորուuտները նվացեզեցնելու պարտավորությո՞ւն ունի թե՞ ոչ և որքան ներդրումներ են անհրաժեշտ, որ կորուստները նվազեն։

«Պատկեր եք ներկայացնում ՀԷՑ-ի մասին, նման ծանր տնտեսական վիճակում է գտնվում, բա որ մի օր վերկենանք, տենանք ընկերությունը չկա, գմփացել ա, ի՞նչ ենք անելու։ Իրանք էլ լեքսուսներ են վարձակալում, էստեղ թուղթ ունեմ 83,84 թվականների արտադրած գազ-53 մակնիշի մեքենայի վերանորոգման վրա միլիոնավոր դոլարներ են ծախսում, դե եթե սպասարկում եք գազ-53-ով, թող Բիբինն էլ գազ-24-ով ման գա, եթե համակարգը գազ-52-ով են սպասարկում, ուրեմն թող ինքն էլ գազ-24 կամ 21-ով ման գա, էս ինչքա՞ն ենք արձագանքողի դերում լինելու»,-զայրույթը հայտնեց Փաշինյանը:

Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, թե այնքան էլ շահագրգռված չէ այդ տեխնոլոգիապես անխուսափելի կորուստները նվազեցնելու:

«Եթե նվազեցնի, լրջագույն ներդրումներ պետք է կատարի, դա մենք պետք է շահագրռված լինենք որպես պետություն՝ նվազեցնելու կորուստները, իսկ նվազեցնելու համար, եթե ընդառաջ գնանք դրան, ուրեմն պետք է գնահատենք ի վերջո ինչ ենք կորցնում ու ինչ ենք շահում, պետք դնել կշեռքի նժարին ու գնահատել»,-ընդգծեց  ՀԾԿՀ հանձնաժողովի նախագահը։

Վերջինիս գնահատմամաբ՝համաձայն շատ երկրների փորձի, պետությունը սեփականատիրոջն ասում է դու կորուստներ ունես, նվազեցրու էս չափով, մենք տաս տարի էսօրվա ձեր շեմը չենք փոխելու.

«Օրինակ՝ 12% է, այդքան էլ կպահենք, որպեսզի տվյալ ընկերությունը ստիմուլ ունենա այդ ներդրումները ձևավորելու համար»,-հավելեց Նազարյանը:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ