21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Արթուր Բաղդասարյանը նոր ուժ է ստեղծում

Հունիսի 6-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» դահլիճում տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մեկնարկը: «Հայկական վերածնունդ»-ը ստեղծվեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ:

Բավականին կարճ ժամանակահատվածում գաղափարն ընկալվեց և ընդունվեց շուրջ 62 քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք միացան այս շարժմանը՝ ուղղված Հայստանում առկա խնդիրների լուծմանը: 

Նախօրեին տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման խորհրդի նիստը, որի ընթացքում համակարգող խորհրդի աշխատակարգի, կառավարման խորհրդի ձևավորման և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցերից բացի քննարկվեցին և ընդունվեցին որոշումներ՝ ուղղված երկրում առկա հիմնախնդիրների լուծմանը:

Մասնավորաբար, որոշում կայացվեց անմասն չմնալ իշխանությունների առաջարկած սահմանադրական բարեփոխումների իրականացմանը և կազմել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման առաջարկությունները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին: 

Նիստի ընդացքում քննարկվեց նաև էլեկտրաէներգիայի թանկացումների հարցը: Անընդունելի համարելով ՀԷՑ-ի և իշխանությունների մոտեցումները՝ միտված կուտակված հսկայական պարտքը փաթաթելու սովի և աղքատության ճիրաններում հայտնված մեր ժողովրդի վզին, որոշում ընդունվեց ակտիվ մասնակցություն ունենալ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին՝ մեր հավաքական բողոքն արտահայտելու նման մոտեցմանը, որը ենթադրում է նաև կենսական անհրաժեշտության լայն սպառման ապրանքների և սննդամթերքի գների կտրուկ աճ:

Միավորման մասնակիցները, գիտակցելով երկրին և ժողովրդին սպառնացող այդ վտանգի չափը, պատրաստակամ են համագործակցելու հասարակական-քաղաքական բոլոր այն ուժերի հետ, որոնք մտահոգված են երկրի ապագայով և պատրաստ են պայքարելու հանուն մեր ժողովրդի բարեկեցիկ ապագայի:

Ցանկանում եմ հատուկ շեշտադրում կատարել այն հանգամանքին, որ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը պատրաստ է համագործակցելու բոլոր ուժերի հետ, եթե այդ համագործակցությունը և պայքարը ուղղված է երկրում առկա հիմնախնդիրների կարգավորմանը և մեր ժողովրդի բարեկեցիկ ապագայի, ինչու ոչ՝ ներկայի ստեղծմանը:

Կարևորելով քաղաքական գործընթացներում ժողովրդի դերի ու մասնակցության կարևորությունը՝ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավուրումը նախատեսում է մարզային հանդիպումների շարք՝ նպատակ ունենալով վերականգնել ժողովրդի պայքարի ոգին և հավատը սեփական ուժերի նկատմամբ: Մենք գտնում ենք, որ ժողովուրդը պետք է գիտակցի, որ երկրի տերն ինքն է և ցույց տա, որ ցանկացած քայլ, որն ուղղված է իր շահերի դեմ՝ դատապարտված է կործանման:

 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ