05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ես չեմ կասկածում հայ ղեկավարության անկեղծությանը, բայց…Վրաստանի դեսպանը հուզվեց/վիդեո/

Այսօր, մի խումբ քաղաքացիներ միանալով ֆեյսբուքյան նախաձեռնությանը հարգանքի տուրք մատուցեցին երեկ՝ հունիսի 15-ին Վրաստանում տեղի ունեցած ահավոր ողբերգության զոհերի հիշատակին: Քաղաքացիները Վրաստանի դեսպանատան մոտ մոմավառության և ծաղկեդրման արարողությունից հետո իրենց ցավակցությունները ամրագրեցին Վրաստանի դեսպանատան ցավակցությունների գրքում:

Ֆեյսբուքյան նախաձեռնության հեղինակ, լրագրող  Գայանե Առուստամյանը բոլորի անունից ցավակցական խոսք հղեց դեսպանատան բակում քաղաքացիներին շնորհակալություն հայտնելու եկած՝ Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին:

Դեսպանը նշեց, որ իր խոսքը հեռուստատեսության համար չէ, պարզապես ինքը պատուհանից տեսնելով հասարակ քաղաքացիների անկեղծ ցավակցությունը ցանկություն է ունեցել ներքև իջնել և իր շնորհակալությունը հայտնել:

«Ես մի փոքր անգամ չեմ կասկածում պաշտոնատար անձանց անկեղծությանը, բայց երբ հասարակ քաղաքացին է գալիս ու կիսում իր հարևանի , իր եղբայր ժողովրդի վիշտը դա հուզիչ է ու ես շնորհակալ եմ այդ անկեղծության համար»,-ասաց դեսպանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ