02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արբիտրաժային դատարանները գործո՞ւմ են

Այսօր ԱԺ արտահերթ նիստին  քննարկվում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը ներկայացրեց արբիտրաժային դատական համակարգի զարգացմանն ուղղված օրինագծերի փաթեթը:  Արսեն Մկրտչյանի խոսքով` ինստիտուտը կայացնելու համար կա փորձի պակաս, և այ պակասը լրացնելու համար նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն:

Ինչպես տեղեկացրեց փոխնախարարը, Հայաստանում գործում են 2 արբիտրաժային դատարաններ՝ Առևտրաարդյունաբերական պալատին կից և Բանկերի միությանը կից:

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը  փորձեց ճշտել, թե մինչ օրս քանի գործ է քննվել արբիտրաժային դատարաններում և առաջարկվող փոփոխություններով ինչպես է հիմնավորվում, որ կսկսեն գործել արբիտրաժային դատարանները . «Երկար ժամանակ է` արբիտրաժի մասին օրենսդրություն ունենք, քանի՞ գործ է քննվել մինչ օրս, և այս փոփոխությունները կբերե՞ն նրան, որ այդ թիվն ավելանա»:

Պատգամավորի փոխանցմամբˋ անընդհատ այլընտրանքային վեճերի լուծման մեխանիզմներ են մշակվում և ներդրվում դատական համակարգի գերբեռնվածությունը թեթևացնելու նպատակով, բայց ներդրված մեխանիզմները չեն գործում:

Արդարադատության փոխնախարարը պատգամավորի կարծիքը չի կիսում ՝ նշելով, որ արբիտրաժային դատարանները գործում են: Վերջինիս խոսքով` արբիտրաժային դատարանների կողմից գործերը քննվում են և բանկերի միության կողմից տարեկան քննվել է 2 000-3 000 գործ:

Իսկ մշակվող փաթեթն ուղղված է նրան, որ արբիտրաժային դատարաններն ավելի շատ գործեր քննեն. վիճակագրությունն այնքան էլ գոհացուցիչ չէ:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ   իրեն ոլորտներում քննվող գործերն են հետաքրքրում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ