18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ամեն ինչից բոլ-բոլ …

Նկատած կլինեք, որ ֆեյսբուքում սփյուռքահայերը(Հայաստանից արտագաղթածները չհաշված) գրեթե չեն մասնակցում հայաստանցիների քննարկումներին, իսկ Հայաստանցիներն էլ սփյուռքահայերի հետ չեն շփվում: Բացի այն, որ գոյություն ունի շփվելու, հաղորդակցվելու լեզվական արգելքը, հայության այս երկու խոշոր հատվածներին գրեթե չի հետաքրքրում իրար ճանաչելը, հոգսերի և ուրախությունների մասին կիսվելը, էլ չխոսենք ազգային համընդհանուր շահերի շուրջ՝ միասնական ուժերով համագործակցելը:

Նորմալ պայմաններում հայտնված ազգերը չունեն «մեկ ազգ մեկ ժողովուրդ» ապսուրդ կարգախոսը, սակայն քանի, որ ՄԵՆՔ ՈՒՐԻՇ ԵՆՔ, չէր կարող պատահել, որ չունենայինք: Եթե ունենք երկու անկախ պետություն, մեկն էլ հրեն ցրցամ ենք տվել, ունենք երկու կաթողիկոս, ապա ինչու՞ չպետք է գոնե միա քանի «հայ ժողովուրդ» ունենայինք, չէ՞ որ մենք հայերս սիրում ենք ամեն ինչից բոլ-բոլ ունենալ:

Գիտե՞ք, թե օտարազգիներն ի՞նչ են մտածում մեր մասին, ի՞նչ հարցեր են մեզ տալիս: Ասում են. —էս հայերը մազալու ժողովուրդ են, օրը մի հատ «անկախ երկիր» են հռչակում, բայց մեջը չեն ապրում— : Խեղճերը հլա դեռ հայկական ֆեյսբուքում մեզ չեն տեսել, թե ինչպես են մեր ազգի «տարբեր ժողովուրդներ» իրարից անկախ, իրարից բեխաբար, զօր ու գիշեր «համազգային հարցեր» լուծում … Այ՛ սենց տխուր, մազալու բաներ մեր անկապ կյանքից …

Արմեն Զատիկյան

 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ