Եվրոպական խաղերում իշխում է ատելությունը ժողովուրդների միջև. միջազգային մամուլ
Ադրբեջանում ընթացող վիճելի Եվրոպական խաղերի ընթացքում միայն սեփական մարզիկներին են աջակցում, մինչդեռ արտասահմանցի մարզիկները շարունակաբարստորադասվում են: Նույնիսկ Լեդի Գագան է քննադատվում:
Ռոման Ամոյանի համար թղթի վրայի առաջադրանքը հասկանալի էր: Եթե հայըմբիշը հաղթեր Էլմար Մուխտարովին, բրոնզը միանշանակ կլիներ Ադրբեջանիմայրաքաղաք Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում: Այնուամենայնիվ,Ամոյանին սպասում էր հերթական հակառակորդը. լեփ-լեցուն հանդիսատեսը Հեյդար Ալիևի մարզադաշտում:
Ադրբեջանում սպորտային պայքարից ոգևորված երկրպագուները հունահռոմեականոճում մինչև 59 կգ քաշային կարգի Ամոյանին բողոքի արտահայտություներով որոշակի առումով իրենց բացասական ազդեցությունն ունեցան: Հանդիսատեսն անգամ կանգ չառավ, երբ Ամոյանը վնասվածք ստացավ և խաղը ստիպված եղանկանգնեցնել: Հայկական արյունը թափվեց ադրբեջանական հողի վրա, չարախնդորեն մեջբերում է այդ մասին մի թերթ:
Երբ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն այդ օրերին խոսումէր սպորտի՝ որպես ժողովուրդներին կապող ուժի մասին և մատնանշում, որԵվրոպական խաղերին, չնայած տասնյակ տարիներ մխացող Լեռնային Ղարաբաղիհակամարտության, կարելի կլինի տեսնել հայերին և ադրբեջանցիներին կողքկողքի, նա լռեց մի հարցում. հարևան երկրի 25 հոգանոց սպորտայինպատվիրակության հանդեպ ադրբեջանական հանդիսատեսը կարեկցանք չի տածում:
Հայերը չեն լքում մարզիկների ավանը
Արդեն իսկ շքեղ և չափազանց ջերմ բացման տոնակատարության ընթացքում Ազգային մարզադաշտում գտնվող արտասահմանյան հյուրերը նկատում էին որոշակի դժգոհության բացականչություններ հայկական պատվիրակության հասցեին: “Հեշտ չէ նման պայմաններում բարձր մակարդակի սպորտ ցուցադրել”,- նշում է Կարեն Գիլոյանը՝ հայկական պատվիրակությունից:
“Ելնելով անվտանգությաննկատառումներից՝ մենք լքում էինք մարզիկների ավանը միայն մարզումների և մրցումների համար”: Իհարկե, Գիլոյանը խոսում է նաև հարաբերությունների բարելավման մասին.
“Երկու երկրները փոքր քայլերով մոտենում են իրար: Սպորտում ազնիվ հարաբերությունների համար, սակայն, ժամանակը դեռ չիհասունացել”: Մյուս կողմից, ադրբեջանցի հանդիսատեսի կողմից բարձրացված աղմուկը կարելիէ բնութագրել որպես չափավոր, քանի դեռ ոչ մի համաքաղաքացի չունի մեդալստանալու հնարավորություն:
Մի փոքր ավելի շատ ուրախություն հանդիսատեսը,բացի Ադրբեջանից, ցանկանում է կարատեի արծաթե մեդալակիր Յոնաթան Հորնեին(Կայզերլաուտերն), ում եզրափակիչը կիրակի օրը թուրք Էրկան Էնեսի դեմ տեղիունեցավ վառ լուսավորված ռինգում. վերջին ադրբեջանցին ավարտեց իր վերջինմենամարտը: Միջոցառման ոչ միակ խնդիրը:
“Սպորտը հանուն իրավունքների” մարդու իրավունքների արշավը քննադատեց ԱՄՆ փոփ աստղ Լեդի Գագային Եվրոպական խաղերում ելույթի համար: Միաժամանակգովեց տարբեր կազմակերպությունների միավորումը U2 խմբի երգիչ Բոնոյի աջակցությունը ավտորիտար կառավարման ռեժիմ ունեցող Ադրբեջանումբանտարկյալներին:
Երկու միլիոն դոլար Լեդի Գագայի համա՞ր
Լեդի Գագան ելույթ ունեցավ բացման արարողությանը և երկրի այսպես կոչվածղեկավար Իլհամ Ալիևի աչքի առաջ երգեց Ջոն Լեննոնի հիթը՝ “Imagine”: Դրահամար նա, ըստ “Inside the Games”-ի, ստացել էր գրեթե 2 միլիոն ԱՄՆդոլար (1.77 մլն եվրո): Նրա մենեջերները շարունակում են լռել Բաքվում նրակեցության մասին:
“Ելույթը շատ հիասթափեցնող էր”,- քննադատում է “Սպորտը հանունիրավունքների”-ն. “Լեդի Գագան ոչ միայն իր վարկանիշը հարցականի տակդրեց, այլև ադրբեջանցի ակտիվիստներն իր պատճառով բանտարկվեցին”:
Մոնրեալում համերգների ընթացքում Բոնոն մեծ էկրանին ցուցադրեց վեցադրբեջանցի բանտարկյալներին: Այս առիթով երկուշաբթի օրը խումբն իրինտերնետային կայքում գրեց. “Մեր վեց ընկերները ճաղերի հետևում են նրահամար, որ իրենք իրենց կարծիքն են արտահայտել”: Նրանց թվում ենլրագրող-քննադատներ և մարդու իրավունքների ակտիվիստներ:
“Բոնոյի բողոքըցույց տվեց, որ ադրբեջանական ռեժիմի ձգտումները՝ իր դեմքը Եվրոպական խաղերի միջոցով պարզեցնելու, անհաջողության են մատնվել”,- գրում է“Սպորտը հանուն իրավունքների”-ն:
Ամենևին անհրաժեշտություն չկա նույնիսկ բացման արարողությանվերաֆինանսավորման հարցը բարցրացնել: Միայն այդ արարողությունը՝ իր 85միլիոն եվրոյով, կրկնակի ավել արժեցավ քան 2012թ. Լոնդոնի ամառայինօլիմպիական խաղերինը: Բռնապետ Ալիևը ստացավ իր խաղերը, իսկ բնակչությունըհաճույքով ընդունեց հանուն ազգային ոգևորության տոմսի համար 85 ցենտիցմինչև 4.20 եվրո վճարելու առաջարկը: