12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Դաշնակցականները հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ հանդիպել է կուսակցություններ հետ և քննարկել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը և ներկա ընթացքը։ Այս լուրն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա բացառեց սահամանադրական բարեփոխումների 2 տարբերակի քննարկումը և շեշտեց, որ քննարկվում է միայն մեկ մոդել՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցումը։

«Չկա որևէ 2 մոդել և չի կարող լինել։ Եթե հայեցակարգում հաստատված է մեկ մոդել, ո՞նց կարող է նույն մասնագիտական հանձնաժողովը 2 մոդել քննարկել»,- ասաց նա։ Պատգամավորը նշեց, որ սա իրենց առաջին կամ 2-րդ հանադիպումը չէ, և նրանք բազմիցս հանդիպել են Սերժ Սարգսյանին ու  բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին, որպեսզի սահմանադրական բարեփումների միջոցով անցկացվեն իրենց առաջարկությունները։

Մինասյանը նաև շեշտեց, որ իշխանության հետ կոալիցա կազմելը չի քննարկվել։ «Հերթական ջուրը պղտորելու հայտարարութուններ են, սակայն եթե այդ հայտարարություններին հավատայինք, ապա արդեն 7 տարի է՝ «Դաշնակացությունը» կոալիցիայի մեջ է, և բոլոր դաշնակացականները պետք է գործադիր մարմնում պաշտոններ ունենային»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ