03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բաց նամակ Հովիկ Աբրահամյանին

ՀՀ քաղաքացի Իշխան Գեւորգյանը հանդես է եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված բաց նամակով, որում բարձրացրել է հաշմանդամներին հատկացվող անվճար դեղերի հարցը: Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Հանրապետության 200 հազար հաշմանդամներին հուզող եւ հասարակական հնչեղությամբ հարցի մասին ստիպված եմ ձեզ տեղեկացնել մամուլով, համոզված եմ, որ նախորդ վարչապետին եւ ձեզ 22.10.2014թ. հասցեագրած նամակներիս շրջանցելով են պատասխանում, այն էլ սոց. հարցերի նախարարության վարչության պետի մակարդակով, գրեթե չանդրադառնալով արված առաջարկությանը, ուստի մեջբերում եմ նամակի տեքստը:

 Հաշմանդամներին անվճար դեղերով օգնելու համար բյուջեով տարեկան ծախսվում է մի քանի միլիարդ դրամ, սակայն կառավարությունը անտեղյակ է ցուցաբերող աջակցության արդյունավետությունից եւ հաշմանդամների միջեւ գոյացած սոցիալական անհավասարությունից: Նշեմ մի քանիսը.

 1. Առաջին խմբի հաշմանդամների մեծամասնությունը եւ գյուղաբնակների բոլոր խմբերը՝ տրանսպորտի եւ այլ պատճառներով չեն օգտվում անվճար դեղերից, իսկ Երեւանում օգտվում են 45-50%-ը այն էլ հիմնականում նույն մարդիկ՝ տրանսպորտին վճարելով 400-ից ավել դրամ, երբեմ էլ դեղ չստանալով: Բժիշկներն էլ, բուժումով զբաղվելու փոխարեն, դեղերը տալու թղթեր են լրացնում, իսկ պոլիկլինիկաներն ավելորդ տեխնիկական ծախսեր կատարում:

2. Հաշմանդամներին անհրաժեշտ դեղերից անվճար դեղերի ցանկում ընդգրկվում են փոխարինողները, որոնք արդյունավետ չեն եւ մեկից ավելին էլ չեն տալիս: Հիվանդը ստիպված անհրաժեշտ դեղերը գնում է չնչին թոշակով  եւ թերսնվելով՝ դեղերի պահանջն ավելացնում:

3. Այսպիսով, անվճար դեղերին հատկացված գումարներից զգալիորեն տնտեսվում եւ փոշիացվում են Առողջապահության նախարարության կոռուպցիոն խորխորատներում, այդ ապացուցել է Վերահսկիչ պալատը, համաձայն են նաեւ ԱՆ նախարարը եւ Օմբուդսմենը:

 Ստացվում է, որ պետության սուղ միջոցներից հաշմանդամներին տարեկան տրվող ֆինանսական աջակցության միակ ու արդյունավետ ուղին հասցեական դարձնելն է՝ ինչպես մյուս երկրներում: Այդ նպատակով առաջարկել էի:

 – Պոլիկլինիկաներով բաժանվող անվճար դեղերի համար բյուջեից հատկացվող գումարի շրջանակում հաշմանդամության յուրաքանչյուր խմբի համար հաշվարկել տարեկան մոտավոր հասանելիք գումարը եւ ամսական կտրվածքով վճարել թոշակի հետ: Առաջարկությանը համաձայն է ԱԺ-ի սոց. հարցերի մշտական հանձնաժողովը:

 Պարոն վարչապետ եւ հակակոռուպցիոն խորհրդի նախագահ, հաշմանդամներս համոզված ենք, որ ի վերջո՝ մեզ կտեղեկացնեն եւ կհանձնարարվի անհապաղ իրականացնել առաջարկությունը, որն ունի պարզ հաշվարկ եւ հնարավոր է կիրառել ցանկացած ամսից՝ իսպառ վերացնելով բնագավառի խորացող կոռուպցիան դժգոհություններն ու սոցիալական անհավասարությունը եւ ինչ-որ չափով ավելացնելով հաշմանդամների եկամուտը, այդ չափով էլ կնվազեցվի աղքատության մակարդակը»:

Հարգանքներով՝ Իշխան Գեւորգյան:

 

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ