28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանություններն իջան մանր աճպարարությունների մակարդակին. Լևոն Զուրաբյան /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը համոզված է՝ ստեղծված իրավիճակում մեր գլխավոր խնդիրը պիտի լինի միասնականությունը: ‹‹Բայց միասնականությունը գործ է, և այդ գործն առաջին հերթին պիտի անի իշխանությունը։ Ընդդիմությունը միայն կարող է խոսել։ Մենք հիմա չպիտի զբաղվեինք Ընտրական օրենսգրքով, բայց զբաղվում ենք, որովհետև 2017-ին նշանակված են ընտրություններ։ Պարզապես,  տպավորություն է ստեղծվել, թե իշխանությունները չեն հասկանում, որ լուծվում է ոչ թե իրենց, այլ […]

Բաժանել ենք և բաժանելու ենք . «մի բանկա մուրաբայի շուրջ» /վիդեո/

Երեկ ԱԺ-ում  իր ելույթի ընթացքում  Նիկոլ Փաշինյանը նշեց՝ զարմանալի բան է՝ «ընտրություններում փող եւ մուրաբա բաժանողները ազգի դավաճան են հանում ընտրություններում փող եւ տուկի թել բաժանողներին, իսկ նրանք դատափետում են փող եւ ատամի պրոթեզ բաժանողներին»: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասել է. «Ովքեր որ ընտրակաշառք են բաժանում, նրանք պիտի պատասխան տան: Ես […]

Հստակեցվել են զոհված զինծառայողների սոցիալական կարիքները եւ աջակցության ուղղությունները

Կառավարության նախորդ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարական էր տվել ուսումնասիրել զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական կարիքները: Ուսումնասիրւթյան արդյունքներն այս նիստին ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Ընտանիքների սոցիալական կարիքների նախնական գնահատումը վերաբերել է ընտանիքի կազմին, ընտանիքի անդամների առողջական խնդիրներին, ուսման հետ կապված հարցերին, ինչպես նաև զբաղվածության առկա իրավիճակին և հնարավոր ու ցանկալի զարգացումներին: Միաժամանակ, […]

Մեր պաշտոնյաներից շատերը չեն ծառայել բանակում. Զարուհի Փոստանջյան

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է՝ պաշտոնյաների, հարուստների զավակները չեն ծառայում բանակում: Ավելին՝ հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը չեն կատարել նաև մեր պաշտոնյաներից շատերը: Փոստանջյանը հիշեցրեց՝ իր ասածի վառ ապացույցն այն է, որ  հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների ճնշող մեծամասնությունը ելել է աղքատ ու անապահով ընտանիքներից: ‹‹Մեր պաշտոնյաներից շատերը չեն ծառայել բանակում: Մեր երկրի նկատմամբ իրենց […]

Ինչ է անում ՊԵԿ-ը. Ժամանակ

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՊԵԿ-ը՝ բացահայտելու համար օֆշորային գոտում գրանցված հայաստանյան ծագման ընկերությունները։ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը երեկ հայտարարեց, որ առաջնայինը հարկերը թաքցնելու խնդիրն Է։ «ՊԵԿ-ը կարող է իրացնել այն հսկողական գործիքակազմը, որով օրենսդրությամբ օժտված Է. ՊԵԿ-ը կարող է ստուգումներ իրականացնել կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի մոտ։ Ցանկացած դեպքում, երբ […]

Մոտ ապագայում հանդիպելու եմ ՀՀ Առաջին նախագահին. Բակո Սահակյան

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը artsakhtimes.am լրատվականի հետ զրույցում անդրադարձել է իր և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ սպասվող հանդիպմանը: «Ես կապ եմ ունեցել ՀՀ առաջին նախագահի հետ, երբ նա առողջական խնդիրներով գտնվում էր Միացյալ Նահանգներում, հետաքրքրվել եմ նրա առողջական վիճակով, առաջարկել եմ, որ նա Հայաստան վերադառնալուց լինել հայրենիքի արցախյան հատվածում, ինչը սիրով ընդուվել է, եւ մոտ […]

ԱՄՆ-ի կոնգրեսականները իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի եւ Արցախի հայերին /վիդեո/

Միացյալ Նահանգները կարող է օգտագործել իր լուրջ ազդեցությունը՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու նպատակով: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասում է ԱՄՆ-ի ազդեցիկ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ռոբերտ Մենենդեզը. «Առաջին հերթին մեզ անհրաժեշտ է դիվանագիտության եւ Ճնշումների միջոցով վերադարձնել զինադադարը եւ հասնել երկարատեւ կարգավորման, որը բոլոր կողմերի շահերից է բխում»: Սենատորի խոսքով, ինքը […]

Տրանսպորտը «քրիստոնեացվում է», մնացին պաշտոնյաները. Առավոտ

Երեւանյան հասարակական տրանսպորտում միշտ կարելի է հանդիպել ոչ միայն անշարժ գույքի առքուվաճառքի վարորդների չծխելու, տարբեր խմբակների մասնակցելու եւ այլնի մասին հայտարարությունների, այլեւ քրիստոնեական գաղափարախոսության նմուշների։ Օրինակ՛ տրոլեյբուսներից մեկում, հենց վարորդի թիկունքում նկարված սրտիկներից բաղկացած շրջանակի մեջ կարգում ենք՝ «Կարգապահությունն աոանց սիրո մարդուն դարձնում է մանրախնդիր»։ Պաստաոը Արարատյան հայրապետական թեմինն է, ու վարորդն էլ կիսում է թեմի տեսակետը, այլապես չէր […]

Դադարեցրեք անհիմն քննարկումները /վիդեո/

«Արցախի Հանրային Հեռուստատեսությանը» և «Մեդիատոն» ընկերությանը տված հարցազրույցում ապրիլյան իրադարձություններից հետո ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանը տալիս է բազմաթիվ հարցերի պատասխանը: Բակո Սահակյանը խոսել է առկա իրողությունների, հետագա քայլերի մասին, անդրադարձել է այս պահին հանրությանը հետաքրքրող, թերևս, ամենա-առանցքային հարցադրմանը: Ինչպես կարող է վերսկսվել բանակցային գործընթացն ու իրական քաղաքականության տեսանկյունից դիտարկվում է արդյոք տարածքների հանձնման տարբերակը:

ԲՀԿ-ի փողերը գողացե՞լ են. Հայկական Ժամանակ

«Քաղաքական կուլիսներում տեղեկություններ կան, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցաթյան պատգամավոր Աբրահամ Մանուկյանը վերցրել է կուսակցությանը պատկանող ավելի քան 100 միլիոն դրամի հասնող գումարը և փախել Հայաստանից։ Աժ-ում նրա օգնականը նույնպես հաստատում Է, որ պատգամավորը Հայաստանում չէ։ Իսկ այդ գումարը նախատեսված է եղել ԲՀԿ տարածքային կառույցների աշխատանքը համակարգելու համար, Աբրահամ Մանուկյանը նախկինում եղել է այդ կառույցների համակարգողը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի