15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիային տարօրինակ դրության մեջ է դրել.փոխնախարար

«Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան հայտնվել է առնվազն տարօրինակ դրության մեջ», -այսօր  Կառավարության  նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար  Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով այն պայմաններում, երբ մասնակիցը ընդունում է իր մեղսակցությունը, իսկ հանցագործը՝ հերքում, վերջինի վարքագիծը դառնում է առնվազն տարօրինակ:

Լրագրողներ խնդրեցին  մեկնաբանել Թուրքիայի նախագահ Էրդողանին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ուղղած նամակը: Անդրադառնալով հարցին Շավարշ Քոչարյանը նշեց  « Չէի ցանկանա մեկնաբանել, բայց դա պարզապես նշանակում է, որ ոչ միայն Ստամբուլում, այլեւ այլ վայրերում հայերի վրա մեծ ճնշում է գործադրվում»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ