05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրք փաստաբանը Բունդեսթագի որոշումը չեղարկելու համար դիմել է Գերմանիայի Սահմանադրական դատարան

Թուրք փաստաբան Ռամազան Աքբաշը Գերմանիայի դաշնային խորհրդարանի՝ (Բունդեսթագ ընդունած Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծը չեղարկելու համար իրավական գործընթաց է սկսել: Նա համապատասխան հայց է ներկայացվել է Գերմանիայի Սահմանադրական դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Աքբաշը այս հարցով պարզաբանումներ է տվել թուրքական «Dogan» լրատվական գործակալության թղթակցին՝ շեշտելով, որ Գերմանիայում բնակվող  4.5 մլն թուրքերից ու թուրքական ծագումով գերմանացիներից յուրքանչյուրը կարող է անհատական հայցով դիմել Գերմանիայի Սահմանադրական դատարան:

Աքբաշի նկատել է տվել, որ Բունթեսթագը  հաշվի չնստեց և ուշադրություն չդարձրեց գերմանաբնակ թուրքերի հետ և դրանով հարված հասցրեց  երկրում տիրող ներքին խաղաղությանը:

«Գերմանիան կրակի հետ է խաղում: Երկրում տիրող իսլամաֆոբիայի դրսևորումները, ինչպես նաև թուրքերի դեմ թշնամանքը էլ ավելի կտարածվեն: Այն, ինչ տեղի ունեցավ, խիստ վտանգավոր է»:

Աքբաշը մտավախությունն է հայտնել, որ այս որոշումից հետո Հայոց ցեղասպանության մասին դիրքորոշումը կարտացոլվի նաև դասագրքերում և դրա հետևանքով Գերմանիայում հիմք կդրվի ատելությանը: Նա հույս է հայտնել, որ դատարանը կուսումնասիրի  իր հայցը և կբավարարի բողոքը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ