2015 թվականի բյուջեի կատարողականին, հավանաբար, կողմ կքվեարկի միայն ՀՀԿ-ն
2015 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին ելույթ ունենալով՝ ԱԺ ՕԵԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը դժգոհություն հայտնեց՝ պնդելով՝ նորմալ չէ, որ զինվորական կենսաթոշակի չափը 6000 դրամ է, իսկ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` 1500 դրամ։
«Եթե զինվորականը 20 տարվա ստաժ ունի, ապա նա կստանա 46 հազար դրամ, ահա այսպես է պետությունը գնահատում հայրենիքի պաշտպանին և նրա ընտանիքին: Եթե ցանկանում ենք արժանապատիվ զինվոր պահել, կերակրել, որ նրանք իրենց պարտքը տան, ապա լրջագույն ուշադրություն պետք է դարձնենք այս ցուցանիշին, քանի որ այս տարին էլ նույն ցուցանիշն է»,- ասաց նա Բիշարյանը։
Բիշարյանը շեշտեց՝ այս բյուժեն այնպիսին չէ, նպաստում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, ուստի ՕԵԿ-ը դեմ կքվեարկի:
«Դաշնակցություն» խմբակցության ղեկավարն էլ նշեց՝ Դաշնակցությունը ձեռնպահ է լինելու։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ շեշտեց՝ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու նախագծին։ «Բյուջեի կատարողականը դուք դիտարկել եք միայն որպես ֆինանսական փաստաթուղթ, այլ ոչ թե քաղաքական նպատակադրումների փաստաթուղթ, քանի որ քաղաքական մեսիջ առայժմ չենք ստացել այս նախագծից, ուստի` ձեռնպահ կքվեարկենք, որովհետև ցուցանիշները 2015 թվականի ընթացքում միայն վատացել են», – ասաց Մելքումյանը:
Իշխող Հանրապետական խմբակցության անունից հանդես եկավ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Մենք կողմ ենք քվեարկելու բյուջեի կատարողականին»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: «Ժառանգություն» խմբակցության անունից որևէ մեկը ելույթով հանդես չեկավ: