07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Թիրախային խնդիրները ճիշտ չեն ընտրված.

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կարծում է՝  2015թ. բյուջեի կատարողականում թիրախային խնդիրները ճիշտ չեն ընտրված: Ըստ պատգամավորի՝ հարկ է հաշվի առնել՝ մեր երկիրը գտնվում է  կիսապատերազմական  իրադրության մեջ:

«Օրինակ, միլիոնավոր գումարներ են ծախսվում փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար սեմինարներ կազմակերպելուն, սակայն արդյունքների, կատարված ծախսերի մասին հստակ տեղեկատվություն չկա: Անդրադարձ չկա նաեւ, թե «Որոտան Կասկադի» վաճառքն ինչ տնտեսական արդյունքի է հանգեցրել:

Նույնը վերաբերում է նաեւ զբաղվածության խթանմանը վերաբերող պետական ծրագրերին: Ըստ կատարողականի՝ դրանց շնորհիվ համալրվել է շուրջ 6 հազար թափուր աշխատատեղ, սակայն չկա հիշատակում, թե ինչպիսի աշխատատեղերի մասին է խոսքը, տնտեսության որ ճյուղերն են համալրվել, որ մասնագիտությամբ եւ այլն»,- բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում  ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Պատգամավորը նշեց՝  կատարողականում գրված է՝ աղքատության 2 տոկոս նվազում կա, սակայն հստակ չէ՝ ինչ չափանիշով ու հաշվարկային մեթոդաբանությամբ է դա արվել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ