29 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սամվել Բաբայանի գործողությունները համարում եմ դիվերսիա. ԼՂՀ ՊԲ հրամանատար /վիդեո/

Սամվել Բաբայանի գործողությունները դիվերսիա են Արցախի հասարակության, ինքնիշխանության, պաշտպանունակության դեմ։ Այդ մասին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը։ «Եթե նա գար, տեսակցեր իր հարազատներին, մտերիմներին, ես դա շատ նորմալ կընդունեի։ Բայց երեկվա իրադարձությունները, որ տեղի են ունեցել հուշահամալիրում, իր հայտարարությունները, հասկանալի չեն»,- նշել է Մնացականյանը՝ հավելելով, որ Բաբայանն […]

Մի բզբզացեք

Ես չգիտեմ, թե իրականում ինչ է կատարվել Ղարաբաղում: Լուրերն եմ լսել, կարդացել, որոնցում ասվում է , թե Խանումյանին ծեծել են. ինչի՞ համար, ովքեր, ի՞նչ հանգամանքներում, որտե՞ղ, պարզ չէ նաեւ լուրերից: Որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր , Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ դատապարտում եմ ցանկացած բռնություն, ցանկացած պահվածք, որը ոտնահարում է մարդու […]

Հայ-չինական հարաբերությունները խարսխված են դարավոր բարեկամության վրա.Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր Նախագահ Սերժ Սարգսյանի և Չինաստանի Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ Ճան Գաոլիի ներկայությամբ տեղի է ունեցել հայ և չինացի ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդմանն ուղղված կրթահամալիրի՝ «Չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոց Հայաստանում» ծրագրի մեկնարկի արարողությունը: Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ մեր երկրում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտն ու չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը կվերածվեն չինական […]

Տիգրան Բարիկյանը՝ բայդարկա և կանոե թիավարության միջազգային մրցաշարի հաղթող

Ֆրանսիայի Անսե քաղաքում կայացել է բայդարկա և կանոե թիավարության «Մեծ նավակ» պատանեկան միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև հայ մարզիկները: Մեկտեղանոց բայդարկա թիավարության 17.5 կմ տարածությունում մրցաշարի չեմպիոն է դարձել Տիգրան Բարիկյանը, երկրորդ տեղում է Տիգրան Շահվերդյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Իտալիայի մասնակիցը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական  կայքը: Մրցաշարը, որին մասնակցել են […]

Վիճաբանություն և վնասվածքներ՝ մահվան ելքով

Հունիսի 4-ին, ժամը 23.45-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում գտնվող բենզալցակայանի դիմաց մահացած, անձը չպարզված քաղաքացի կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանը Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ վիճաբանել է անհայտ […]

Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել. Հայկ Խանումյան

Ես բավականաչափ շփվել եմ թե գողականների, թե քարշ եկել դատարաններում` գլխիս սարքած գործերի գծով: Եղել եմ նաև խուլիգանների հարձակման թիրախ բազմաթիվ անգամ: Բայց առաջին անգամ եմ առնչվում բեսպրեդելի հետ: Փոքրուց ինձ սովորեցրել են, որ բեսպրեդելի ձեռքն ընկնելուց պետք է ձերբազատվել: Այսօր տեղի ունեցած դեպքը դրա վկայությունն է: Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը […]

«Խզարած, շշած, փաթթած ունենք»

Անցավ արցախյան պատերազմի քառօրյա ճակատամարտը, շատերն իրենց մեծաքանակ, մտահոգ, սրտակեղեք գրառումներով և արցախյան հպանցիկ, ցուցադրական սելֆիներով ինքնահաստատվեցին, հորով-մորով արեցինք Ընտրական նոր օրենսգիրքը, արմատախիլ արեցինք և թաղեցինք պանամյան օֆշորները, կոռուպցիաներն ու մենաշնորհները, մի քանի գեներալ, գնդապետ կալանավորեցինք, կրկին հերոսացրինք ու վարկաբեկեցինք նախկին հերոսներին, փորձեցինք հիշեցնել, որ հերոսները սխալվելու և հաբռգելու իրավունք չունեն: Հասկացան, թե ոչ, չգիտեմ… […]

Արժե՞ր այս նեղ պահին մի հատ էլ «չափալաղ» հասցնել

ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն անդրադառնալով Հայկ Խանումյանի՝ ՊԲ հրամանատարի պաշտոնանկության վերաբերյալ նախաձեռնությանը նշել է. «Հայկ Խանումյանը ղալլաթ ա արել, ես երեկ էլ եմ ասել, այսօր ևս հայտարարում եմ, որ չեմ ուզում պաշտպանության նախարար դառնալե: Սա արդեն զավեշտի է նմանվում: Փաստորեն, Հայկ Խանումյանը մի քանի տարի է տեղեկատվական ու հոգեբանական պլացդարմ է ապահովում Սամվել Բաբայանի […]

Եվրոպան մահակի քաղաքականություն է վարում Թուրքիայի նկատմամբ

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ճանաչող բանաձև: Այլ պարագայում, սա կարելի էր համարել առողջ զարգացում. Գերմանիան, որն անհանգստացած էր իր անցյալով, կարող է յուրահատուկ դեր խաղալ Թուրքիայի՝ պատմության իր մութ էջի  հետ հաշվի նստելու հարցում: Սակայն ներկա պահին, սա կարելի է համարել քաղաքական նպատակներով որոշում, հատկապես Գերմանիա-Թուրքիա լարված հարաբերությունների ֆոնին: […]

Ստորագրվել են հայ-չինական համագործակցության զարգացմանը վերաբերող փաստաթղթեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի ներկայությամբ այսօր կառավարությունում ստորագրվել են Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունների և տեխնիկա­տնտե­սական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող փաստաթղթեր: Մասնավորապես, ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի