01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամեն ինչ շատ ավելի բարդ է. Քոչարյանը հարցազրույց է տվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 2rd.am կայքին: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ: -Պարոն նախագահ, ցավոք, մինչ այժմ իշխանությունները հասարակությանը չեն ներկայացրել ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցածի, դրա պատճառների և հետևանքների հավաստի պատկերը: Ինչ-որ պահի` պաշտոնատար անձինք կարծես թե սկսեցին քիչ թե շատ օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել, սակայն հետո ամբողջ տեղեկատվական դաշտը լցվեց ուռա-հայրենասիրական ոճի պրոպագանդայով: Ինչպես […]

Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում մայիսի 31-ին աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Հանդիպմանը քննարկվել են Վիեննայի հանդիպման արդյունքները, քննարկվել են հուլիսյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները՝ հանուն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում շուտափույթ առաջխաղացման:  

Նախագահականում Սամվել Բաբայանին հարցնում են. Առավոտ

«Իսկ ի՞նչ է դիվերսիոն գործողությունը, ի՞նչ չա­փանիշներով է ինքը որակում դա որպես դիվերսիոն գործողություն». ԼՂՀ նախագահի մանուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում այսպիսի հարց ուղղեց ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրա­մանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բա­րաբանին, որը քառօրյա պատերազմը գնահատել էր որպես հակառակորդի պատժիչ դիվերսիոն գործողություն: Ըստ Դավիթ Բարաբանի` հիմա այնպիսի իրավի­ճակ է, որ բոլորս պետք է                […]

Անի Հովհաննիսյանը հրաժարվում է

Շորթման մեղադրանքով կալանավոր­ված analltik.am կայքի տնօրեն Անի Հով­հաննիսյանի քրգործով անց­նող տուժողները հրավիրվել են ՀՔԾ’ առերեսման, սակայն մեղադրյալը հրաժարվել է առե­րեսման մասնակցել: Հիշեցնենք, Անի Հովհաննիսյանին եւ նրա աշխատակից Վարդիթեր Գիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով շորթում:  

«Պրիցելի» տակ են. Հրապարակ

Երեկ իշխանական կուլիսներում թեժ քննարկվում էին ՊՆ-ում տեղի ունեցած ձերբակալությունները՝ լավատեղյակները պնդում էին, որ ՊՆ պատասխանատուների նկատմամբ այս գործընթացը դեռ կշարունակվի, որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ նույնպես «պրիցելի» տակ կհայտնվեն: Նրանք պաշտոնանկ կարվեն, թե ավելի կոշտ մոտեցում կլինի, ինչպես նախորդ օրը, այս պահին դժվար է ասել, սակայն գործընթացը կանգ չի առնելու, իզուր էր Սեյրան Օհանյանն ասում, որ […]

Ինչու հիմա վերադարձավ Սամվել Բաբայանը. Իրավունք

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի վերադարձը հանրության մեծ մասը դրական է ընդունել ի տարբերություն Հայաստանի ու Արցա­խի քաղաքական որոշ շրջանակների, որոնք հստակ վերաբերմունք չեն արտահայտում: Ավելին` քաղաքական որոշ շրջանակներ կար­ծում են, որ Սամվել Բաբայանի վերադարձը կապված է Ոոբերտ Քոչարյանի ստվերային ակտիվացման հետ, որը դրսեւորվում է Վար­դան Օսկանյանի «համախմբում» կուսակցությամբ: Կուսակցության անդամ, «Արաբո» […]

Հայոց հարցը վաղուց օգտագործվում է՝ Թուրքիային նեղը գցելու նպատակով․ Էրդողանի խորհրդական

Թուրքիայում թե՛ իշխանական, և թե՛ ընդդիմադիր շրջանակներից շարունակվում են «անհանգիստ» արձագանքները` կապված Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի` հունիսի 2-ին տեղի ունենալիք քննարկմանն ու քվեարկության հետ: Հերթական անհանգստությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Իհսան Շեները: Վերջինս, նշելով, որ հայոց հարցը վաղուց ի վեր օգտագործվում է Թուրքիային նեղը գցելու նպատակով, Գերմանիային խորհուրդ է […]

Վարչապետը ներկա է գտնվել ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշակոթողի բացմանը /ֆոտո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը: Այն Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում տեղադրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ: Հուշակոթողի հեղինակն է քանդակագործ Վարդան Հարությունյանը: Վարչապետ Աբրահամյանը ծաղիկներ է դրել հուշակոթողին և արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց […]

Ֆրանսիան` կաթվածահար վիճակում

Ֆրանսիայի Կառավարությունը արտահերթ նիստում որոշում է կայացրել դիմել ֆրանսիական Սահմանադրության հազվադեպ կիրառվող 49.3 կետին, որը թույլ է տալիս Կառավարությանն առանց Խորհրդարանի քվեարկության օրենք ընդունել: Ըստ այդմ՝ Ֆրանսիայի Կառավարությունը հավանության է արժանացրել   արագացված կերպով աշխատանքային բարեփոխումներ իրականացնելու որոշումը, ինչը թեժ բանավեճերի առիթ է դարձել: Ֆրանսիայի աշխատանքային օրենսգրքի բարեփոխման հիմնական կետերից է՝ աշխատանքային շաբաթը մնում է 35-ժամյա, […]

Վարչապետն ընդունել է Իրանի արդարադատության նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Մուստաֆա Փուրմոհամմադիին: Վարչապետը ողջունել է Իրանի արդարադատության նախարարի այցը մեր երկիր և համոզմունք հայտնել, որ այն նոր մակարդակի կբարձրացնի դատաիրավական ոլորտում երկկողմ համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների կառավարությունների միջև հարաբերություններն ակտիվ զարգանում են, ինչին էապես նպաստում են բարձրաստիճան պաշտոնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի