Ալիևն ու Լուկաշենկոն ՝ ռուս -թուրքական կարգավորման միջնորդի դերում
Բելառուսիայի և Ադրբեջանի նախագահները միջնորդի դեր կստանձնեն Ռուսաստանի և Թուրքիայի միջև ճգնաժամը հարթելու գործընթացում: Այս մասին գրում է թուրքական ընդդիմադիր «Bir Gün» թերթի կայքը:
«Արդարություն և զագացում կուսակցության (ԱԶԿ-AKP) կազմած իշխանությունը իր ձախողված արտաքին քաղաքականության պատճառով հետզհետե ավելի է մեկուսանում միջազգային արենայում: Դրա համար Եգիպտոսից և Իսրայելից հետո պատրաստվում է կտրուկ շրջադարձ կատարել նաև Մոսկվայի հետ հարաբերություններում:
Խոսակցություններ են պտտվում, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով չկարողացավ ԱՄՆ-ի հետ ցանկալի մերձեցման հասնել, իսկ Եվրամիության հետ հարաբերություններում այրել է կամուրջները, հատուկ խնդրանքով դիմել է Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևին և Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որպեսզի վերջիններս նպաստեն ռուս-թուրքական կարգավորման գործընթացին», – գրում է թերթը:
Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերել ռուս -թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Նա ընդգծել է, որ Թուրքիան իրենց մտերիմ դաշնակիցն է, Ռուսաստանը ևս մտերիմ բարեկամ է և Ադրբերջանը երկու երկրների հետ էլ բարձր մակարդակի հարաբերութուններ ունի:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 24-ին Սիրիա-Թուրքիա սահմանին թուրքական օդուժը խոցել էր ռուսական SU-24 ինքնաթիռը՝ Թուրքիայի սահմանի խախտման պատրվակով: Այս համգամանքը ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման առիթ էր հանդիսացել: Ռուսատանը Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ էր կիրառել՝ աստիճանաբար գրեթե լիովին դադարեցնելով այս երկրի հետ ապրանքափոխանակությունը: