17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Մենք չենք վստահում Պերմյակովների բանակին, մենք վստահում ենք հայոց բանակին». ԱԺ-ի մոտ թեժ իրավիճակ է

Ազգային ժողովի դիմաց այսօր` հունիսի 13-ին, առավոտյան սկսվել է բողոքի ակցիա` ընդդեմ հայ- ռուսական հակաօդային պաշտպանության միավորված համակարգի:

Ակցիայի մասնակիցները պահել են «Չենք հանձնելու ոչ հողը, ոչ օդը», «Մենք չենք վստահում Պերմյակովների բանակին, մենք վստահում ենք հայոց բանակին», «Դավաճանության հերթական քայլը» գրությամբ պաստառներ:

«Համաձայնագրի ստորագրումը սխալ է, դավաճանություն է, ռազմավարական մեծ սխալ: ՀՕՊ-ի համաձայնագրի ստորագրումով մենք պատերազմ ենք հայտարարում ոչ միայն Ադրբեջանին, այլեւ ամբողջ աշխարհին»,- հայտարարեց ակցիայի մասնակից, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Նշենք, որ ակցիան կազմակերպվել է  «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության կողմից:

Նշենք, որ ժամը 12-ին Ազգային ժողովում կմեկնարկի արտահերթ նստաշրջան, որի ժամանակ կքննարկվի նաև ՀՕՊ համաձայնագիրը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ