Եվրո 2016. Գերմանիայի ազգային հավաքականը հաղթեց Ուկրաինայի ընտրանուն /ֆոտո/

Եվրոպայի 2016 թվականի առաջնության C խմբի առաջին մրցափուլում Գերմանիայի հավաքականը «Պյեր-Մորուա» մարզադաշտում ընդունեց Ուկրաինայի հավաքականին:
Խաղի հաշիվը բացվեց 19-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ գերմանացիների պաշտպան Շկոդրան Մուստաֆին:
Երկրորդ խաղակեսում հավասար պայքար էր ընթանում: Հանդիպման վերջին րոպեներին փոխարինման դուրս եկած Բաստիան Շվայնտայգերը, սակայն, կրկնապատկեց հաշիվը:
Այսպիսով՝ հանդիպումն ավարտվեց Գերմանիայի ընտրանու հաղթանակով՝ 2:0 հաշվով: