07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱԺ-ի մոտ մեկնարկած ակցիան անակնկալ ավարտվեց

Ազգային ժողովի դիմաց այսօր` հունիսի 13-ին, առավոտյան սկսված հայ- ռուսական հակաօդային պաշտպանության միավորված համակարգի դեմ ընթացող բողոքի ակցիան ավարտվեց:

Ակցիայի կազմակերպիչները  հայտարարել են, որ ՀՕՊ համակարգի քննարկման հարցը ԱԺ այսօրվա  օրակարգում ներառված չէ, այդ պատճառով էլ իրենք չեն շարունակում իրենց բողոքի ակցիան, սակայն ակտիվ հետեւելու են գործընթացին:

Նշենք, որ ակցիային միացել էին ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր համախոհների հետ, «Հիմնադիր խորհրդարանը»:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգում՝ վավերացման համար:

Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքն ու անվտանգությունը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ