11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Գերմանիայի ԱԳՆ-ն երկրի պատգամավորներին հորդորել է զերծ մնալ Թուրքիա այցելելուց

Գերմանիայի դաշնային խորհրդարանի (Բունդեսթագ) թուրքական ծագմամբ 11 պատգամավորների համար ոստիկանական պաշտպանություն է սահմանվել:

Թուրքական «İMC TV»-ի տեղեկացմամբ՝ նման քայլի անհրաժեշտություն է ծագել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատումից հետո, որին կողմ էին քվեարկել նաև թուրքական ծագմամբ պատգամավորները: Այդ հանգամանքը Թուրքիայում բուռն քննադատությունների և զայրույթի պատճառ է հանդիսացել և նշյալ պատգամավորները վիրավորանքների ու մահվան սպառնալիքների թիրախ են դարձվել:

Գերմանիայի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ այդ պատգամավորներին զգուշացնելով, որ զերծ մնան Թուրքիա այցելելուց, քանի որ այդ դեպքում նրանց անվտանգությունը հնարավոր չի լինի ապահովել:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանը հաստատել էր «Քրիստոնյա – դեմոկրատական միության», «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության», «Ձախերի» և «Կանաչների» կուսակցության կողմից համատեղ առաջադրված օրենքի նախագիծը, որով ճանաչվում և դատապարտվում է Հայոց ցեղասպանությունը: 

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ