15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հարկային նոր օրենսգրքով նախատեսվում է 6 ոլորտում հարկերի բարձրացում. Հրանտ Բագրատյան

Այսօր մեկնարկած ԱԺ  արտահերթ նիստում շարունակվում է  նախորդ նստաշրջանին մեկնարկած նոր «Հարկային օրենսգրքի» քննարկումը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին՝ շեշտելով՝ արձանագրել է, որ 6 ոլորտում բարձրացվելու են հարկերը:

«Անհատ ձեռներեցներից որպես շահութահարկ կգանձվի 5000 դրամ: Վեց ոլորտում հարկերի բարձրացում է նախատեսվում, Դուք ցույց տվեք թեկուզ մեկ ուղղությամբ ցածրացում»,- ասաց  Բագրատյանը:

Բագրատյանը խոսեց նաև ԱԱՀ-ն սահմանին գանձելու վերաբերյալ:

«Դա դառնում է մաքսատուրք: Դիվիդենտները ևս չպետք է հարկել, դա դառնում է ապրանքը կրկնակի հարկել: Ֆրանսիան, Գերմանիան հարկում են, բայց մենք, որ շուկաներ չունենք, պետք է չհարկենք», – ասաց Բագրատյանը:

ՊԵԿ փոխնախագահն, աձգագանքելով Բագրատյանի հարցադրումներին,  ասաց՝ հարկերի իջեցում կա շահութահարկի մասով: Ինչ վերաբերում է սահմանին ԱԱՀ-ն գանձելուն,  նա չբացառեց, որ նոր Հարկային օրենսգրքի դեպքում այդ հարկում գուցե  վերացվի:

«Միայն Ֆրանսիան և Գերմանիան չեն հարկում, ԱՊՀ երկրները, ԵՏՄ անդամ երկրների մեծամասությունը հարկում է, դա ընդհանրապես կապ չունի կրկնակի հարկման հետ»,-  շեշտեց Վախթանգ Միրումյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ