ԱԺ-ն ընդունեց 2015 թվականի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը
ԱԺ-ն ընդունեց է 2015 թվականի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը: Կողմ քվեարկեց 88 պատգամավոր, դեմ՝ 15, ձեռնպահ՝ 14-ը:
Ընդգծենք՝ 2015-ի բյուջեի ծախսերի մասը ծրագրված է եղել 1 տրլ. 305.6 մլրդ դրամի չափով: Տարվա ընթացքում, սակայն, այն ավելացվել է 109.6 մլրդ դրամով (8.4 տոկոսով)՝ հասնելով 1 տրլ, 415.2 մլրդ դրամի ( ընթացիկ փոխարժեքով մոտ 2.95 մլրդ դոլար- խմբ):
Ծախսերի կատարումը կազմել է 99.6 տոկոս, կամ 1 տրլն. 409 մլրդ:
Դրա հետեւանքով ՀՆԱ-ի նկատմամբ բյուջեի պակասորդը աճել է՝ հասնելով 4.8 տոկոսի: 2015-ին տնտեսական աճը կազմել է 3.0 տոկոս՝ ակնկալվող 4.1 տոկոսի փոխարեն: