11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Արամ Աթեշյանը կփորձի հենվել Թուրքիայի իշխանության վրա. քաղաքագետ/վիդեո/

«Անթույլատրելի է Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի նամակը: Թուրքիայում հասարակական ու իշխանական պահանջ կա՝ հանդես գալու նման նամակներով և սատարելու պետական գծին: Բայց այն, ինչ արել է Արամ Աթեշյանը, մի փոքր անդին է պահանջվածից»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ  Էրդողանին ուղղված նամակին ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Քաղաքագետը նշեց, որ ինքը բավականին լավ ճանաչել  և մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Մեսրոպ Բ Մութաֆյանի հետ, ով առողջական լուրջ խնդիրներ ունի և չի կարողանում կատարել պատրիարաքի իր պարտականությունները:

Մարտիրոսյանի խոսքով՝ հեշտ չէ Թուրքիայում ապրելը և դեմ գնալը տիրող կարգերին,սակայն չարձագանքելը ավելի ճիշտ քաղաքականություն կլիներ

«Թուրքական իշխանությունները հաճելիորեն զարմացած են նվերից: Բայց ինչպիսին էլ որ լիներ պահանջը, չէր կարելի նման նամակ գրել: Բայց նաև դրա բացատրությունը հասկանալի է` կա բավականին լուրջ խնդիր: Հիմա ցավալի է, որ Մեսրոպ Բ Մութաֆյանը չի վերադառնա գահին, և փաստ է, որ հեռավոր ապագայում կլինեն ընտրություններ: Արամ Աթեշյանի վարկանիշն այնքան էլ բարձր չէ, և Աթեշյանը հասկանում է, որ կարող է հենվել Թուրքիայի իշխանության վրա: Այս նամակը հաճոյանալու համար արվեց, որ նա կարող է լավ թեկնածու լինել, քան ուրիշ մեկը: Այլ բացատրություն չկա, իսկ եթե նա լռեր, շատ ավելի մեծ ճնշումներ դժվար թե լինեին»,- ընդգծեց քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ