«Սա ազդակ էր Էրդողանին եւ նրա քաղաքական թիմին»
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստի ընթացքում ՀՀԿ-ականները քննարկել են պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպումների արդյունքները, անդրադարձ է կատարվել նաև արտաքին քաղաքականությանն հետ կապված հարցերին, ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայի եւ երկուշաբթի հրավիրված ԱԺ արտահերթ նիստին վերաբերող հարցեր:
Այս մասին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Միլոշ Զեմանի այցը բավականին արդյունավետ էր: Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները տվեցին լուրջ արդյունք: Պարոն Զեմանը վերահաստատեց իր հստակ դիրքորոշումը, իսկ երեկ Զեմանը նշեց, որ նրանք ովքեր ժխտում են ցեղասպանությունը, նրանք վախկոտ են: Սա ազդակ էր Էրդողանին եւ նրա քաղաքական թիմին: Եւս մեկ անգամ Չեխիայի Հանրապետության ղեկավարը՝ որպես ԵՄ անդամ երկրի ղեկավար, նշեց, որ 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն է, աշխարհը պետք է դատապարտի ցեղասպանությունը եւ քայլ առաջ կատրեց՝ նշելով, որ մերժողականությունը հստակ ազդանշան է»,- ասաց ՀՀԿ խոսնակը: