Տնտեսվարողները մազոխի՞ստ են․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ-ում շարունակվում է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող Կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին:
«Հայաստանի արտաքին պարտքը հատել է ՀՆԱ-ի հիսուն տոկոսի վտանգավոր շեմը, այս նախագիծը պարտադրանք է նաեւ միջազգային վարկատու կազմակերպությունների՝ մասնավորապես Համաշխարյաին բանկի կողմից, որպեսզի Հայաստանը շարունակի համարվել վարկունակ»,-ասաց Զոհրաբյանը:
Վախթանգ Միրումյանը հակադարձեց Զոհրաբյանին՝ պնդելով՝ նախագիծն ուղղված է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը.
«Բնականաբար ռիսկեր կհնչեն, եւ մենք պատրաստ ենք դրանք քննարկել, միգուցե մեզ կհաջողվի փարատել մտահոգությունները, որ այդ ռիսկերը չկան, իսկ եթե մենք տեսնենք, որ կան, կշարունակենք այդ քննարկումները,-ասաց ՊԵԿ տեղակալը:
Նաիրա Զհրաբյանը զարմացավ․ եթե իսկապես հարկային օրենսգրքի այս նախագիծը բերում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ապա տնտեսվարողների մոտ մտահոգությունն ինչո՞վ է պայմանավորված:
«Ինչ է մեր ձեռնարկատերերը, տնտեսվարողները մազոխի՞ստ են, որ այստեղ լուրջ ռսիկեր են տեսնում, իսկ դուք պնդում եք հակառակը»,-արձագանքեց Զոհրաբյանը։