23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սկսած ՀՀԿ-ից՝ բոլորը /վիդեո/

«Ներկայիս  ԸՕ-ն դեռևս բավարար չի ասելու, որ եկող ընտրություններում հաղթելու է շատ աշխատողը: Այս երկիրը դեռ այդ երկիրը չէ: Այս երկրում հաղթում են միջակները, շահում են անարժանները: Քաղաքականությունն էլ, լրատվությունն էլ, բիզնեսն էլ նույն վիճակում են: Այնպես որ՝ դժվար է ասել, թե ովքեր կհայտնվեն խորհրդարանում: Հիմա կարող եմ ասել, որ ինչ-որ մեկի աշխատանքը  գրագետ եմ […]

Հայաստան-Սալվադոր` 4:0

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղում հաղթեց Սալվադորի ընտրանուն` 4:0 հաշվով: ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի «Ստաբհաբ սենթեր» մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի թիմը հաղթեց 4-0 հաշվով: Հավաքականի կազմում աչքի ընկան Հովհաննես Համբարձումյանը, Տիգրան Բարսեղյանը, Գեղամ Կադիմյանը, ինչպես նաև ինքնագոլի հեղինակ դարձավ Խավիեր Գարսիան: Օրեր առաջ Հայաստանի հավաքականը հաղթել էր նաև Գվատեմալային 7-1 հաշվով:

Բունդեսթագում հայկական բանաձևի ընդունման դեպքում Անկարան կարող է հետ կանչել Բեռլինից իր դեսպանին

Թուրքիայում ուշադիր հետևում են Գերմանիայի դաշնային խորհրդարանում (Բունդեսթագ) Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հետ կապված զարգացումներին, որպեսզի դիվանագիտական ճակատում պատասխան գործողությունների անցնեն: Այս մասին հայտնող թուրքական «Haberturk» թերթի կայքը տեղեկացնում է, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման դեպքում 2 երկրների հարաբերություններում լուրջ ճգնաժամ կառաջանա: Այդ պարագայում Անկարայի առաջին քայլը կլինի Գերմանիայից իր դեսպան Հուսեյն Ավնի […]

Իրանի հետ առանց մուտքի վիզայի համաձայնագիրը քննարկվեց կառավարությունում

ՀՀ կառավարությունը հունիսի 2-ի նիստում  հավանություն տվեց Հայաստանի և Իրանի միջև քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքմանը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացնելով հիմնավորումը, ասաց, որ  համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից: «Համաձայնագրի նպատակն է կանոնակարգել երկու պետությունների […]

Համայնքը չի սխալվում

ՀՀ կառավարության այսօրվա նիստի մեկնարկին  վարչապետ Հովիկ Աբրահամյանը  կառավարության  անդամներին հիշեցրեց մայիսի 12-ին էկոնոմիկայի նախարարությանն ու ՏՄՊՊ հանձնաժողովին տված իր հանձնարարականների մասին, որտեղ առաջարկել էր քննարկել հանրապետությունում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը մրցակցային պայմանների վրա: «Մեզ մոտ կայացած քննարկումների արդյունքում եզրահանգել ենք, որ սոցիալական նշանակություն ունեցող կարեւորագույն ապրանքային շուկաները՝ ինչպիսիք են շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, […]

Սահակաշվիլին մանկական հեծանիվ կքշի

Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին որոշել է թեստավորել մաքսանենգային հեծանիվներից մեկը՝ նախքան դրանք երեխաներին բաժանելը: Նա այս մասին հայտարարել է երեկ՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, գրում է lenta.ru-ն: «Ես պատրաստ եմ պարտքով վերցնել մեկ հեծանիվ, այսօր ու վաղը քշել այն։ Խոսք եմ տալիս, որ այն անվնաս հետ կվերադարձնեմ: Ես ինքս կանցկացնեմ փորձարկում, սակայն մասնագետները նույնպես […]

Սեյրան Օհանյանի տիկինն ընդունել է զոհված զինվորների այրիներին

Հունիսի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել տոնական միջոցառում`նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Խորհրդանշական այս տոնը՝ որպես ավանդույթ, յուրահատուկ ուրախությամբ է նշվում պաշտպանության նախարարությունում: Այս տարվա տոնակատարությանը նոր շունչ ու գույն են հաղորդել մեր նորօրյա հերոսներ Արմեն Հովհաննիսյանի, Ազատ Ասոյանի, Արթուր Առաքելյանի ընտանիքներում ծնված արու զավակները, որոնց ծնունդը ուրախությամբ, խինդով լցրեց ոչ միայն […]

Աստված մի արասցե

«Սամվել Բաբայանին անձնապես չեմ ճանաչում: Եթե   նա եկել է ու կամենում է օգնել բանակին, դա միայն դրական կարելի է գնահատել: Լավը մնում է լավ, վատն էլ՝ վատ: Եթե Բաբայանը բացի բանակից՝ քաղաքական նպատակներ ունի, պետք է ասել, դա էլի նորմալ է: Ամեն ոք իրավունք ունի քաղաքական նպատակներ ունենալ:  Բայց ժամանակը ցույց կտա՝ ինչպես կդասավորվեն […]

Վտանգավոր է. 168 Ժամ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն կտա ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքմա­նը: Երկու պետությունների քաղաքացինե­րի փոխադարձ այցելությունների ռեժիմը սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտա­կան անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պե­տությունների տարածքում’ առավելագույնը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի