14 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Անկարան պատրաստ է Մոսկվային փոխհատուցել խոցված Су-24-ի դիմաց /վիդեո/

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը թուրքական «TRT Haber» հեռուստաընկերության եթերով խոսել է  ռուս-թուրքական  հարաբերությունների կարգավորման մասին ու հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Թուրքան Ռուսաստանին կփոխհատուցի խոցված «SU-24» ռազմական ինքնաթիռի համար:

Անդրադառնալով Էրդողանի՝ Պուտինին ուղղված նամակին` Թուրքիայի վարչապետը շեշտել է. «Նամակի բովանդակությունը շատ պարզ էր: Հայտնում ենք մեր ափսոսանքները և կիսում մահացածների վիշտը: Սրանից հետո անհրաժեշտ է, որպեսզի  հարաբերությունները կարգավորվեն: Հակառակ կողմն էլ այդ ամենը գիտակցում է և իր համաձայնությունն է տալիս: Բիզնես քաղաքականությունում էլ է այդպես լինելու»:

Հիշեցնենք, որ երեկ թուրքական մամուլում Կրեմլի լրատվական ծառայությանը հղումով լուրեր էին տարածվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին նամակ հղելու մասին, որով Էրդողանը ափսոսանք էր հայտնել ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպի առիթով և իր ցավակցությունը հղել զոհված օդաչուի հարազատներին:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ