05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քրեական գործ է հարուցվել. Հայկական Ժամանակ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից իր աշխատակցին Արմեն Իսրայելյանին առեւանգելու` «Հժ»-ի հրապարակումների հիման վրա ՀՔԾ-ում հա­րուցվել է քրեական գործ մի քանի դրվագներով:

Մասնավորապես, քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հողվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով (մարդուն առեւանգելը, որը կատար­վել է մի խումբ անձանց կողմից շահադիտական դր­դումներով), ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (շորթում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) եւ ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասով (պաշ­տոնեական լիազորություններն անցնելը):

Մեր այս տեղեկությունները երեկ հաստատեց Հատուկ քնն­չական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը հավելելով, որ կատարվում է նախաքն­նություն: Հիշեցնենք, որ ՀՀ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելանը, որը 2002 թվականից աշխատել է պատ­գամավորին պատկանող ընկերություններից մեկում, պնդում է, որ Ալեքսանյանն իրեն ունեցվածքից զրկել տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին: Մի քա­նի օր անց, սակայն, աշխատակիցը փոշմանեց:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ