23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատեր է, որ մագլցում են. Հրապարակ

Հայրենի ոստիկանությունը որոշել է համալրել պատեր մագլցելուն օժան­դակող հարմարանքների ցանկը: Դրա համար էլ մոտ 1.5 միլիոն դրամի իրեր են գնել պարան-մարան, որոնք պետք է օգտագործեն ոստիկանու­թյան զորքերը: Դե, ինչ իմանան` վաղը-մյուս օրը մի նոր հուժկու ցույց չի լինի, կարող է այդ հարմարանքները պետք գան մեր ոստիկաններին: Թե­պետ պատ մագլցելու սարքերն ավե­լի շատ օգտակար կլինեն պետական […]

Քոչարյանն անհանգստանում է. Ժամանակ

Հե­տաքրքրական է, որ Քոչարյանը հարցազրույց է տալիս Սամվել Բաբայանի հարցազրույցից հե­տո, համենայնդեպս` նրա հար­ցազրույցը հրապարակվում է Բաբայանի հարցազրույցից հետո: Եվ հատկանշական է, որ նրա հարցազրույցում անդրա­դարձ չկա Բաբայանին: Եվ այդ ֆոնին առավել եւս ուշագրավ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս իրավիճակի բավական զուսպ գնահատա­կաններով, քան, օրինակ, Սամվել Բաբայանը: Ինչպես հայտնի է, փորձագիտական շրջանակ­ներում […]

«Հակառակորդը խփելու ա մինչեւ Երեւան». Առավոտ

Սամվել Բաբայանն այժմ որոշակի ուղղվածության լրատվամիջոցներին հարցազրույցներ է  տալիս ԶԼՄ-ների ընտրու­թյամբ արդեն իսկ իր քաղաքական ուղերձը հղելով հանրությանը: Նա կոշտ քննա­դատում է իշխանություններին` ապրիլյան քառօրյա պատերազմում տարածքային կորուստներ թույլ տալու համար: Այսպես, «Սիվիլնեթին» տված հարցազ­րույցում Ա. Բաբայանը նախ արձանագրել է, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսի­ան ոչ թե պատերազմ էր, այլ դիվերսիոն գործողություն’ Բաքվի համար անսպասելի հաջողություններով: Ռազմական […]

Մերկելը ցեղասպանության օրինագծին «Այո» է ասել. թուրքական մամուլ

«Գերմանիայի դաշնային խորհրդարանում քննարկվելիք Հայոց ցեղասպանության օրինագծի պատճառով Անկարա-Բեռլին հարաբերություններում սառը քամիներ են փչում»,- նկատել է տալիս թուրքական «Sondakika» լրատվական կայքը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ հունիսի 2-ին Բունդեսթագում տեղի ունենալիք քննարկմանն ընդառաջ, մայիսի 31-ին վերոնշյալ օրինագիծը դրվել է փորձնական քվեարկության, որին մասնակցել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Վերջինսը փորձնական քվեարկության ընթացքում կողմ է քվեարկել օրինագծի ընդունմանը: […]

Մեզանից յուրաքանչյուրը, որ տարիքում էլ որ լինի, իր ծնողների համար շարունակում է մնալ երեխա. Տարոն Մարգարյան

  Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տիկնոջ ու հինգ երեխաների հետ միասին այցելել է Երևանի կենդանաբանական այգի, որտեղ ևս օրվա շրջանակում կազմակերպվել էին տոնական միջոցառումներ: Քաղաքապետը շրջել է այգում, զրուցել ծնողների հետ ու շնորհավորել է մանուկներին՝ մաղթելով նրանց խաղաղ երկինք, առողջություն ու անհոգ մանկություն: Օգտվելով առիթից` ծնողներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել […]

Հիմա ի՞նչ՝ ճիպոտը վերցնե՞նք … /վիդեո/

Երեւանի կենտրոնում Գարեգին Նժդեհի արձանի բացումից հետո Ռուսաստանի քաղաքագիտական շրջաակներում  կարծիքներ  են շրջանառվում, թե  Հայաստանը «ֆաշիստ Նժդեհի արձանը տեղադրելով՝ դեմարշ է անում ռուսներին»: Անդրադառնալով այս  թեմային՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Ռուսաստանի որոշ քաղաքագիտական վերլուծական շրջանակաների տափակ ու ոչ պրոֆեսիոնալ գնահատականները  պետք չէ նույնացնել ռուսական քաղաքական վերնախավի, Ռուսաստանի, ռուս ժողովրդի կարծիքի հետ: Ես կարող […]

Նա պիտի իրենից սկսի

«Սա քննադատություն է: Բայց այստեղ պետք է ասել՝ քննադատելու իրավունքն ամեն մարդու հո տրված չէ՞: Դա պիտի ասի այն մարդը, ով չի թալանել, վնաս չի հասցրել բանակին: Քննադատելը հեշտ գործ է: Ինքը եղել է իշխանություն, իսկ այս իշխանություններն իր շարունակությունն են: Հիմա ի՞նչ է քննադատում: Նա պիտի իրենից սկսի, պիտի նախ  իրեն քննադատի: Իսկ որ […]

Կենսաբանական ընտանիքին փոխարինելու է գալիս խնամատարը /վիդեո/

«Վերջին տարիներին Կառավարության քաղաքականությունը միտված է նրան, որ երեխաները դաստիարակություն ստանան ընտանիքում, նախընտրելի է` կենսաբանական ընտանիքում, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա որպես փոխարինող է հանդես գալիս խնամատար ընտանիքը: Այս առումով մեծ քայլեր են իրականացվել: Ներկայումս մեր գործընկերների հետ իրականացնում ենք մի շարք ծրագրեր, որպեսզի այս խնդիրը լուծվի եւ երեխաները ստանան լրացուցիչ աջակցություն»,-այս մասին լրագրողների […]

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ Մարտակերտում /ֆոտո/

Երեխաների պաշտպանության միջազգային օրը մշել են նաև Մարտակերտում : Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 1-ին այցելել է Մարտակերտ քաղաքի թիվ 1 մանկապարտեզ եւ շնորհավորել երեխաների պաշտպանության միջազգային օրը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի