29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ժամանակն է ասել ճշմարտությունը. Ժողովուրդ

Ինչն էր խանգարում Սերժ Սարգսյանին, որպեսզի նա Սանկտ Պետերբուրգից վերադառնալուց հետո ինչ֊որ տար­բերակով հանրությանը իրազեկեր բա­նակցությունների ընթացքի մասին: Այն, որ կյանքի բոլոր բնագավառներին վե­րաբերող խնդիրների առնչությամբ հանրության կարծիքը իշխանություննե­րի համար զրոյական արժեք ունի, վաղուց հայտնի իրողություն է: Սակայն ԼՂՀ խնդիրը այն միակ հարցն է, որի դեպքում առանց հանրային աջակցու­թյան Հայաստանի իշխանությունները երբեւէ չեն կարող որեւէ փաստաթուղթ ստորագրել: Լավ, արհամարհում եք ձեր հանրությանը եւ գտնում եք, որ կարիք չկա ինչ-որ բանի մասին տեղեկացնել, բայց թշնամին պնդում է, որ հայկական կողմը զիջումների գնալուց չի հրաժար­վել եւ նման քայլի գնալու պատրաստակամություն է հայտնել: Գոնե այդքանից հետո բարի եղեք կոնկրետ փաստերով հերքմամբ հանդես գալ:

Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա ապրիլի 25-ին Սերժ Սարգսյանը «Բլումբերգին» տված հարցազրույցում, այսպես կոչված, Կազանյան փաս­տաթղթի մասին ասել էր. «Կազանի փաստաթուղթը մադրիդյան սկզբունք­ների վրա արված փաստաթուղթ էր’ար­դեն շատ ավելի ծավալուն: Այն ենթադրրում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը` ազատ կամարտահայտության միջոցով, եւ ասված է, որ այդ ազատ կամարտահայտությունն անպայման պետք է ունենա իրավաբա­նական ուժ եւ այսպես մանրամասներ որոշակի:

Բայց ժամկետ նշված չէ, թե երբ պետք է տեղի ունենա այդ ազատ կամարտահայտությունը: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստանում էր ժամանակավոր կարգավիճակ` ժամանակավոր այն հատվածի համար, որ պետք է լիներ, այսինքն` այդ փաստա­թուղթը ստորագրելուց մինչեւ ազատ կամարտահայտություն անցկացնելու պահը:

Ինչքան էլ տեւեր` 5 տարի, 50 տարի, 500 տարի: Այս փաստաթուղթը նաեւ նախատեսում էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակը պետք է դուրս գար 5 տարածքներից եւ պետք է գային խաղաղա­պահ ուժեր, որպեսզի այլեւս կոնֆլիկտ չլինի:           Բայց խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեին ոչ թե այդ ազա­տագրված ողջ տարածքների, այլ կողմե­րի միջեւ: Իսկ ազատված տարածքներ պետք է վերադառնար ադրբեջանական բնակչությունը: Սա էր»:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ