Թուրքիայի վարչապետը Հայոց ցեղասպանության բանաձևի հարցով դիմել է Գերմանիայի կանցլերին
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հեռախոսազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի` հունիսի 2-ին Բունդեսթագում տեղի ունենալիք քննարկումներին ու քվեարկությանը: Թուրքիայի կառավարության ղեկավարը գերմանացի պաշտոնակցին հայտնել է, որ իրենք այդ հարցում Գերմանիայի կառավարությունից ու Բունդեսթագից ողջամիտ վերաբերմունք են ակնկալում: Ըստ թուրքական «Karar.com» լրատվակայքի՝ Յըլդըրըմը մասնավորապես ասել է. «Թուրքիայի կառավարությունը, Գերմանիայում […]





































